Ո՞ր երկրի աջակցությամբ է ընդունվել հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը

Մանրամասները՝ shantnews-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական համատեղ համաձայնության արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: Համատեղ հայտարարությունը համաձայնեցվել է կողմերի միջև ինքնուրո՞ւյն, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ պետություն ներգրավված է եղել:

Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Այդ հայտարարության տարածումը վկայում է այն մասին, որ խաղաղ համաձայնագրի տեքստի մշակումը մոտենում է ավարտին և կարևոր է հասկանալ, թե այդ ավարտական փուլը որ երկրի միջնորդությամբ կամ նախաձեռնությամբ ու աջակցությամբ է տեղի ունենալու:

Մի քանի հանգամանք թույլ է տալիս նկատել, որ ամերիկացիներն այս գործընթացում շատ ավելի ակտիվ են, քան մյուս պոտենցյալ միջնորդները: Մասնավորապես հաշվի առնենք այն, որ այդ համատեղ հայտարարությունը տարածվեց անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը ժամանեց Բաքու և Իլհամ Ալիևի հետ բանակցություններ ունեցավ»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

ԱՄՆ-ը կրկին վերցրե՞լ է նախաձեռնությունն իր ձեռքը:  Արդյո՞ք Բաքուն պատրաստ է մոսկովյան հարթակում բանակցությունները շարունակելուն:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: