Գազայի հատվածում բժիշկները ստիպված են կեսարյան հատում անել առանց անզգայացման

Մանրամասներ
պաղեստին

Գազայի հատվածում Իսրայելի ավերիչ ռմբակոծությունների շարունակման ֆոնին բժիշկները ստիպված են հղի կանանց կեսարյան հատում անել հեռախոսի լույսի ներքո և առանց անզգայացման, գրում է Daily Mail-ը:

«Գազայում սանձազերծված քաոսն ու սարսափը կործանարար ձևերով են ազդում կանանց վրա», - ասել է ActionAid UK միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Սորայդա Հուսեյն-Սաբբահը՝ Ռամալլայից:

«Հիվանդանոցներում պայմանները վտանգավոր են, կեսարյան հատումներն ու լուրջ վիրահատությունները կատարվում են հեռախոսի լույսի ներքո, իսկ այդ ընթացքում ռումբերն ընկնում են նրանց շուրջ», - հավելել է նա: