ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոն է վերադարձել։ Իսրայելական մամուլը հայտնում է, որ Նեթանյահուն մերժել է ԱՄՆ կառավարության բոլոր խնդրանքները, բացի մեկից՝ չհարձակվել լիբանանյան «Հզբոլլահի» վրա:
Այս ամենի միջակայքում Բլինքենի գլխավոր ձեռքբերումը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի և արաբական չորս այլ առաջնորդների հանձնառությունն է՝ պատերազմից հետո օգնել Գազայի վերականգնմանը։
Արաբական առաջնորդները համաձայնել են նաև աջակցել պաղեստինյան նոր և կատարելագործված կառավարությանը, որը կապահովի Գազայի անվտանգությունը: Բացի այդ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգն առաջարկել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորել Գազայի վերականգնման գործարքի շրջանակներում, բայց միայն այն պայմանով, որ պաղեստինցիներին սեփական պետություն ստեղծելու հեռանկար կտրվի:
0Comments