Ղազախստանը չի դիտարկում Հայաստան ղազախ խաղաղապահներ ուղարկելու հարցը․ Ղազախստանի ԱԳՆ

Մանրամասներ

 

1

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց օրակարգում  դեռ չկա, չորեքշաբթի Համաշխարհային եւ ավանդական կրոնների համագումարի շրջանակում լրագրողներին ասել է երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդին, գրում է «Վլաստ»-ը։

Նա նաեւ հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է հակամարտող կողմերի հետ կիսվել սահմանների սահմանազատման ու սահմանագծման իր փորձով։

«Հարցն (խաղաղապահներ ուղարկելու մասին) այդպես դրված չէ: Երեկ ՀԱՊԿ հավաքական անվտանգության արտահերթ խորհրդում Հայաստանի վարչապետը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տեղեկացրեց Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի մասին։ Ընդհանուր առմամբ, տեղեկատվությունն ընդունված է։ Իհարկե, մենք ուզում էինք օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, քանի որ երկու կողմից էլ տարբեր տեղեկություններ են գալիս։ Ուստի, ընդհանուր առմամբ, պետությունների ղեկավարները որոշում են կայացրել, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնի եւ տեղում ամբողջական պատկերացում ստանա, ապա տեղեկացնի պետությունների ղեկավարներին»,- ասել է Թլեուբերդին։

Միաժամանակ, նշել է նա, պետք է ելնել նրանից, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը սահմանազատված չէ, ուստի «սահմանի որեւէ խախտման մասին դժվար է խոսել»։ Արտգործնախարարի խոսքով՝ այսօր առաջնահերթ խնդիրը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման համատեղ հանձնաժողովի աշխատանքի վերսկսումն է, եւ Ղազախստանը պատրաստ է կիսվել իր փորձով։

«Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով։ Քանի որ մենք սահմանազատել ենք մեր սահմանը ցամաքային եւ նույնիսկ ծովային սահմանի ողջ պարագծով, ապա սահմանագծումը գրեթե ավարտված է բոլոր պետությունների հետ, բացի Ռուսաստանից։ Ռուսաստանի հետ, հավանաբար, մեզանից եւս 2-3 տարի կպահանջվի սահմանազատման համար»,- հավելել է Թլեյբերդին: