Հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 103 լրագրող է զոհվել, ասվում է Գազայի կառավարության մամուլի ծառայության տելեգրամյան հաղորդագրության մեջ։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 20,424 մարդ է զոհվել պաշարված անկլավում:
Վիրավորվել է առնվազն 54036 մարդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվը 166 է, ասվում է հաղորդագրության մեջ։
0Comments