Բլինքենի և Աբասի հանդիպումը լարված է անցել. նրանք բուռն վիճել են

Մանրամասներ
պաղեստին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինէենի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հանդիպումը լարված է անցել և նշանավորվել վեճերով։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն՝ աղբյուրներին հղումով, գրում է Gazeta-ն։

Հանդիպումը տեղի է ունեցել Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Ռամալա քաղաքում։ Նշվում է, որ Աբասը Բլինքենին խնդրել է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ պաղեստինյան սառեցված միջոցներն ազատելու համար։ Իր հերթին Բլինքենը կրկնել է Պաղեստինի ազգային վարչակազմում բարեփոխումներ իրականացնելու պահանջները։

Մահմուդ Աբասը նաև զգուշացրել է Իսրայելի կողմից ձեռնարկվող միջոցների լրջության մասին, որոնք ուղղված են «պաղեստինցիներին Գազայի հատվածից կամ Արևմտյան ափից, այդ թվում՝ Երուսաղեմից տեղահանելուն», հաղորդում է հեռուստաալիքը։