Պետք է անպայման կրակեի՞ն, որ նոր ասեին գնանք, սկսենք խոսել. Անդրանիկ Քոչարյանը՝ Եվլախի մասին. VIDEO

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Շատ հետաքրքիր է, թե ինչու հասանք նրան, որ Եվլախում տեղի ունեցավ այդ հանդիպումը, երբ բազմաթիվ խնդիրներ կարող էին լուծված լինել մինչեւ Եվլախի հանդւպումը շատ ամիսներ առաջ:

Այդ մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Նկատի ունեմ այն, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառն այդպես էլ չհասկացվեց, այն ընդլայված հավաքը, որ կազմակերպված էր նոր նշանակված նախագահի նախաձեռնությամբ, արդյոք Արցախի ողջ էլիտան դրան մասնակցում էր, եւ այդ որոշումը, որ հետագայում փաստաթուղթ ծնվեց, որտեղ նշված էր, որ համաձայնել են, որ Հայաստանի զինված ուժերը դուրս գան Արցախից, երբ որ ՀՀ զինված ուժեր Արցախում գոյություն չունեն: Ում թելադրանքով դա արվեց, ինչու վերջին վատությունն արեցին: Արայիկ Հարությունյանն այնտեղ նստած էր 22 ձայնով նախագահ կարգված Սամվել Շահրամանյանի կողքին: Դրանից առաջ էլ հայտնված էր Արցախի տարածքում մեծ կաղնու ծառի տակ հայտնված էր Ռուբեն Վարդանյանի կերպարակնքով մի գործիչ, որն անհետ կորել է: Ինչու եկավ, ինչու դարձավ պետնախարար, ինչու դուրս եկավ, ինչու մասնակցեց այն խորհրդավոր գործընթացներին, որին դերակատարում չունեցավ: Եվ վերջին հաշվով ունեցանք Եվլախը»,-ասաց նա:

Քոչարյանի խոսքով, դրանից շատ ամիսներ առաջ կար նաեւ ծրագիր, որ սկսենք երկխոսություն Բաքվի հետ. «Այդ բոլոր հավաքվածները մերժում էին: Պետք է անպայման կրակեի՞ն, որ նոր ասեին գնանք, սկսենք խոսել: Գուցե այդ կրակոցներով արդարացնում են այն գործընթացը, որի մեջ մենք հայտնվեցինք: Սամվել Բաբայանը ծրագիր էր առաջարկում եւ ես գիտեմ, որ ինքը պատրաստվում է դա հրապարակել, թե ինչ կետեր էր ուղարկել ադրբեջանական կողմին որպես զրույցի թեմա: Այնտեղ 15 կետ կա, որից 13-ին ադրբեջանցիները համաձայնել էին: Օրինակ, արդյո՞ք կարելի էր ՊԲ-ն փրկել, եթե անունը փոխենք, դառնալ ոստիկանական գվարդիա: Խոսակցության փոխարեն ստեղծեցինք պայմաններ, որ թնդանողները խոսեն: Այդ պայմանները հենց Արայիկ Հարությունյանի հրաժարականով էր եւ Ռուբեն Վարդանյանի հայտնությամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ կապիտուլյացիոն փաստաթուղթը հենց սա էր: