ՔՊ-ի միտինգը լավագույն սոց հարցումն էր. Ճիշտ կլինի քաղաքական ուժերը պլան կազմեն ընտրություններից անմիջապես հետո փողոց դուրս գալու մասին. Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

ՔՊ-ի միտինգը լավագույն սոց հարցումն էր։ Մյուս կողմից էլ ոչ երևանցիներին համատարած ներգրավելով երևանյան ընտրական գործնթացների մեջ արդեն ընտրությունները ապալեգիտիմացվեցին։

Ճիշտ կլինի քաղաքական ուժերը պլան կազմեն ընտրություններից անմիջապես հետո փողոց դուրս գալու մասին։

Ինչ վերաբերվում է ընտրություններին։ Անպայման պետք է մասնակցել։ Այս ընտրություններին չգնալը հավասարազոր է դասալքությանը։ Չգնալով ընտրության դու դառնում ես պասիվ նիկոլական։ Հիշե՜ք, քաղաքականությունը դա հնարավորինի արվեստ է։ Եթե նույնիսկ քո պատկերացրած թեկնածուն չկա ցուցակում, ապա միևնույն է ընտրություն կատարեք հնարավոր ամենաընդունելիին։

Հաջորդը՝ զգուշացեք կեղծ մարգարեներից։ Նիկոլի սատելիտները շատ ավելի վտանգավոր են քան բուն ՔՊ-ն։ Սրանք փորձում են իրենց իբր ՔՊ-ի այլնտրանք ներկայացնեն, բայց սրանք այլ պիտակավորմամբ ՔՊ-ի փոխարինիչներն են։

Դավաճանների ռեժիմին ընդիմացող ուժերից ում ուզում եք ընտրեք։ Ես ընտրելու եմ համար 12-ին։ Պատճառը մեկն է՝ մեզ օդի ու ջրի նման անհրաժեշտ են նոր սերնդի քաղաքական գործիչներ։ Ռեժիմի տապալումը առաջին ու անհրաժեշտ քայլն է, բայց ոչ բավարարը։ Որպեսզի մենք նույնը չկրկնենք, ապա պետք է մեր մեջից առաջ տանենք ազգային, ազատ ու ժամանակակից մտքի կրողներին։

#մերուժըմերմեջէ

 Վահրամ Մարտիրոսյան