Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի շրջափակումը. Կիպրոսի ԱԳՆ

Մանրամասներ

Կիպրոսի արտգործնախարարությունն իր թվիթերյան միկրոբլոգում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կապակցությամբ:

«Կիպրոսը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը և խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամով։

Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի շրջափակումն ու երաշխավորի անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը՝ համաձայն 2020 թվականի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման»,- հայտնել է եվրոպական պետության դիվանագիտական գերատեսչությունը։