Հունաստանն ԱՄՆ-ի կողմից 200 մլն դոլարի չափով օգնության դիմաց իր ունեցած խորհրդային զենքը կփոխանցի Ուկրաինային. Kathimerini

Մանրամասներ
Հունաստան

ունաստանը համաձայնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի առաջարկին՝ Ուկրաինային փոխանցել կամ վաճառել իր ունեցած զենքը՝ Վաշինգտոնի կողմից 200 մլն դոլարի չափով օգնության տրամադրման դիմաց: Այս մասին հայտնել է հունական Kathimerini հրատարակությունը։

Նշվում է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսը կարգադրել է Ուկրաինային փոխանցել այն համակարգերն ու սարքավորումները, որոնք չեն օգտագործվում հունական բանակի կողմից։

Նախքան այդ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը նամակ էր հղել Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսին՝ Վաշինգտոնի կողմից 200 մլն դոլարի օգնության դիմաց Ուկրաինային զենք փոխանցելու կամ վաճառելու առաջարկով։

Բաց աղբյուրներից ստացված տվյալների համաձայն՝ Աթենքն այժմ իր զինանոցում ունի և կարող է Կիևին փոխանցել խորհրդային հակաօդային պաշտպանության «Տոռ», «Օսա», С-300 համակարգերը, ինչպես նաև խորհրդային ոճի ԶՈՒ-23-2 զենիթային կայանքներ և արկեր թվարկված բոլոր համակարգերի համար:

Դրա դիմաց Աթենքը կստանա երկու C-130H ինքնաթիռ, տասը շարժիչ P-3 ինքնաթիռների համար և 60 Bradley զրահապատ մարտական մեքենա: Աթենքը կարող է նաև ստանալ մինչև 40 նոր F-35 ինքնաթիռ, երեք Protector դասի պարեկային նավ և մի շարք ավտոտեխնիկա: