Ֆրանսիայի Զինված ՈՒժերի ԳՇ պետը հայտարարել է բանակը բարձր ինտենսիվության պատերազմի պատրաստելու մասին

Մանրամասներ

Ֆրանսիան պետք է պատրաստվի բարձր ինտենսիվության պատերազմի, հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Թիերի Բուրկհարդը։

«Ֆրանսիական բանակը հասկացավ, որ աշխարհը չի կանգնում նույն տեղում, և պետք է պատրաստվել բարձր ինտենսիվության պատերազմի։ Այժմ, եթե հանկարծ անհրաժեշտ լինի միանալ մարտին մոտակա մի քանի ժամվա ընթացքում, օրինակ՝ այս գիշեր, Ֆրանսիայի զինված ուժերը պատրաստ են դա անել»,- մեջբերում է Բուրխարդին ՏԱՍՍ-ը։

Ֆրանսիայի խորհրդարանի նախօրեին ընդունվել է մինչև 2030 թվականը ռազմական պլանավորման մասին օրենքը։ Այն ենթադրում է 413 միլիարդ եվրոյի հատկացում ռազմական ծախսերի համար։ Դրանցից 16 միլիարդ եվրոն պետք է ուղղվի զինամթերքի պաշարների համալրմանը, 5 միլիարդ եվրոն՝ անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանը, ևս 5 միլիարդ եվրոն՝ հետախուզական աշխատանքներին։ Միջոցների մի մասը կուղղվի նաև բանակի արդիականացմանը, մասնավորապես՝ 10 միլիարդ եվրո՝ նորարարության, 6 միլիարդ եվրո՝ ռազմատիեզերական ուժերի զարգացմանը, 4 միլիարդ եվրո՝ կիբերանվտանգության և տեղեկատվական տեխնոլոգիաների ամրապնդմանը։

Առաջիկա յոթ տարիների ընթացքում ֆրանսիական բանակի անձնակազմի թիվը պետք է հասցվի 275 հազարի։ Նախատեսվում է նաև պահեստազորայինների թվի ավելացում, ասել է Բուրկհարդը։

«Պահեստազորը չափազանց կարևոր է: Այսօր մենք ունենք մոտ 40000 պահեստազոր։ Նոր օրենքի նպատակն է մինչև 2030-2035 թվականը հասնել այն մակարդակի, որ երկու ակտիվ զինվորականի դիմաց ունենանք մեկ պահեստազորային։ Սա մեծ խնդիր է»,- հավելել է նա։

1