Նոր Մոսկվայում «Եդինայա Ռոսիա»-ից պատգամավորի դի է հայտնաբերվել

Մանրամասներ

Նոր Մոսկվայի տարածքում հայտնաբերվել է Յուգրայից պատգամավոր Ալեքսանդր Կոլոդիչի դին. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում։

«Պատգամավորի մարմինը հայտնաբերվել է Նոր Մոսկվայում գտնվող առանձնատան նկուղում, տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ տանը հայտնաբերվել է նաև պատգամավորի կինը, որը հոսպիտալացվել է դանակի հարվածներից ստացած վնասվածքներով։

«Սպանության կասկածանքով բերման է ենթարկվել դեպքի վայրում հսկողություն իրականացնող աշխատողը»,- եզրափակեց զրուցակիցը։

«Եդինայա Ռոսիա» կայքից ստացված տեղեկատվության համաձայն՝ 58-ամյա Կոլոդիչը եղել է Խանտի Մանսիյսկի ինքնավար օկրուգի յոթերորդ գումարման դումայի պատգամավոր, բյուջետային, ֆինանսական և հարկային քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ: