ԱԽ քարտուղարն ընդունել է Էրիկա Օլսոնին. քննարկվել են մի շարք ոլորտներում համագործակցության հնարավոր հեռանկարները

Մանրամասներ
1

Ապրիլի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնին եւ նրա հետ քննարկել հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը և մի շարք ոլորտներում համագործակցության հնարավոր հեռանկարները:

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան՝ փաստելով վերջին շրջանում առավել ակտիվացած փոխայցերը:

Կողմերը կարևորվել են հայ-ամերիկյան փոխգործակցության հետագա ամրապնդումը, նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համատեքստում: