Իսրայելական բանակը ռմբակոծել է Գազայի հատվածի մի քանի շրջաններ
Նոյեմբերի 02, 2025

Իսրայելական բանակը ռմբակոծել է Գազայի հատվածի մի քանի շրջաններ

By Հոկտեմբերի 31, 2025 25

Իսրայելի բանակը ծանր հրետանային զենքերով թիրախավորել է Գազա քաղաքի արևելքում գտնվող Շուջաիյա և Թուֆֆահ թաղամասերը՝ միևնույն ժամանակ շարունակելով բնակելի շենքերի քանդման գործողություններ իրականացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ 

Բացի այդ, Խան Յունիս քաղաքի արևելյան շրջանները հոկտեմբերի 30-ից ի վեր ենթարկվել են ծանր հրետանային հարվածների և իսրայելական ուղղաթիռների կողմից անդադար ռմբակոծման։

Իսրայելական ուժերը նաև հարձակվել են Արևմտյան ափի փախստականների ճամբարների վրա, խուզարկել են տներ և ձերբակալել մի քանի պաղեստինցիների։ 

Աշ-Շաֆա հիվանդանոցը հայտնել է, որ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա շրջանում իսրայելական բանակի թիրախավորման հետևանքով պաղեստինցի է զոհվել։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ ​​շարժման հետ համաձայնության գալուց հետո հանձնել են իսրայելական ուժերի կողմից սպանված ավելի քան 200 պաղեստինցու մարմին։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 68 527-ի, վիրավորվել է  167 395 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենեսուելայի նախագահ Մադուրոն Ռուսաստանից հրթիռներ և ինքնաթիռներ է խնդրել ԱՄՆ-ին հակազդելու համար

Հայկ Բաբայանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատար

Թալինում պահածոյացված վարունգից թունավորվել են ընտանիքի 5 անդամներ

Եվրոպայի երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ կմտնի ծանրորդ Մերի Միսակյանը

Ռուսական Սու-35Ս-ը դարձել է ամենաարդյունավետ ժամանակակից կործանիչը. «Ռոստեխ» կորպորացիա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. եղանակի տեսություն

Շիրակի մարզպետի խորհրդականն ու նրա սանիկը պարեկի են ծեծել. «Առավոտ»

Տիգրան Ավինյանը մեն–մենակ է մնացել․ «Հրապարակ»

Թրամփի որդին նոյեմբերի 12–ին կայցելի Հայաստան

Չինական նոր T1400 ծանր անօդաչու ուղղաթիռը կատարել է իր առաջին թռիչքը

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը

ԱՄՆ ՊՆ-ն կոչ է արել երկիրը նախապատրաստել պատերազմի․ CNN

Էրդողանի՝ Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է փոխել Եվրասիայի տրանսպորտային քարտեզը. Հաջիև

Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն. ԱԳՆ