Ուկրաինան Մեծ Բրիտանիայի հետ համատեղ սադրանքներ է նախապատրաստում Բալթիկ ծովում. ՌԴ ԱՀԾ
Հունիսի 17, 2025

Ուկրաինան Մեծ Բրիտանիայի հետ համատեղ սադրանքներ է նախապատրաստում Բալթիկ ծովում. ՌԴ ԱՀԾ

Ուկրաինան Մեծ Բրիտանիայի հետ համատեղ սադրանքներ է նախապատրաստում Բալթիկ ծովում, հաղորդում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն։

«Ներկայումս ուկրաինացիները բրիտանացիների հետ համատեղ սադրանքներ են նախապատրաստում Բալթիկ ծովում։ Սցենարներից մեկը ենթադրում է իբր ռուսական տորպեդային հարձակում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա։ Խորհրդային/ռուսական արտադրության տորպեդները ուկրաինական կողմն արդեն փոխանցել է բրիտանացիներին»,– ասվում է հայտարարության մեջ։

ԱՀԾ-ի տվյալներով՝ նախատեսվում է, որ դրանց մի մասը կպայթի ամերիկյան նավից «անվտանգ հեռավորության վրա», իսկ մեկը չի աշխատի և կներկայացվի հանրությանը որպես Ռուսաստանի «չարամիտ ակտիվության» ապացույց։

«Ուկրաինայի ուժայինները պատրաստ են ստանձնել մտահղացման իրականացումը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ուկրաինա-բրիտանական մեկ այլ սցենարի համաձայն, նախատեսվում է իբր պատահաբար «որսալ» Բալթիկ ծովում ռուսական արտադրության խարսխված ականներ, որոնք, իբր, տեղադրված են միջազգային ծովային ճանապարհին դիվերսիաներ իրականացնելու համար։

ԱՀԾ-ն նշում է, որ Ուկրաինայի ղեկավարությունը Ուկրաինայի Անվտանգության ծառայությանն ու ՊՆ հետախուզության գլխավոր վարչությանը հանձնարարել է ակտիվացնել Ռուսաստանի դեմ մի շարք սադրանքների նախապատրաստական ​​աշխատանքները։

Հատուկ ծառայության տվյալներով՝ «Վլադիմիր Զելենսկու ռեժիմը, ռազմաճակատում Ուկրաինայի զինված ուժերի աճող խնդիրների համատեքստում, մտադիր է ավելացնել Ռուսաստանի դեմ դիվերսիոն և ահաբեկչական ակտիվությունը»։

«Ուկրաինայի Անվտանգության ծառայությանն ու ՊՆ հետախուզության գլխավոր վարչությանը հանձնարարվել է եվրոպական հատուկ ծառայությունների հետ համագործակցությամբ ակտիվացնել մի շարք արյունալի նոր սադրանքների նախապատրաստումը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարվածներ են հասցնում Հայֆային և Թել Ավիվին

Գերմանիան տարհանում է իր քաղաքացիներին Իսրայելից

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն արդեն սկսվել և կշարունակվի մինչև լուսաբաց․ ԻՀՊԿ ներկայացուցիչ

Իրանից Իսրայելի ուղղությամբ նոր հրթիռային համազարկ է արձակվել

«Իսլամական Հանրապետությունը, Ամենակարողի թույլտվությամբ, կհաղթի սիոնիստական ​​ռեժիմին»․ Խամենեի

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը զորակցում է Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ դատապարտելով իշխանությունների ոտնձգությունները

Թրամփը չի առարկում G7-ին Չինաստանի միանալուն

Մասկը կրկին զգուշացրել է ԱՄՆ-ում դեֆոլտի ռիսկի մասին

Նեթանյահուն չի բացառել Խամենեիի սպանությունը

Իսրայելը վտանգում է իր սեփական գոյությունը. Էրդողան

«Հայաստան» խմբակցության հրապարակված ստորագրությունների ցուցակը նպատակ է ունեցել խաբել, մոլորեցնել ժողովրդին․ Նարեկ Մալյան

Իրանը չի հաղթի այս պատերազմում․ Թրամփ

Թրամփը մերժել է Իրանի և Իսրայելի վերաբերյալ G7-ի հայտարարության նախագիծը. Reuters

Ուկրաինան Մեծ Բրիտանիայի հետ համատեղ սադրանքներ է նախապատրաստում Բալթիկ ծովում. ՌԴ ԱՀԾ

ՀՐԱՏԱՊ․ Իրանը պատրաստվում է պատմության մեջ ամենամեծ և ամենաուժեղ հրթիռային հարձակմանը Իսրայելի հողի վրա