ANIF-ը լուծարվում է, ANIF-ի դուստր ձեռնարկությունը՝ շարունակում գործել․ Ազատություն
Նոյեմբերի 02, 2025

ANIF-ը լուծարվում է, ANIF-ի դուստր ձեռնարկությունը՝ շարունակում գործել․ Ազատություն

By Հոկտեմբերի 31, 2025 33

Չնայած կառավարությունը լուծարել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ANIF-ը, դրա դուստր ձեռնարկությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, շարունակում է գործել․ այն լուծարելու որոշում չկա, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Պետական գույքի կառավարման կոմիտեից։ Այս մասին գրում է «Ազատությունը»։

«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որը ANIF-ի ներդրումները կատարող հիմնական ընկերությունն էր, ներկայում ունի 7 աշխատակից՝ տնօրենի պարտականությունները կատարող, հաշվապահներ, իրավախորհրդատուներ, մոնիթորինգի մասնագետ։ ՓԲԸ-ն շարունակում է բաժնետեր մնալ ութ ընկերություններում, ինչպես նաև մեկ ներդրումային ֆոնդում։

Փաստացի, կառավարությունը մի կողմից խոստովանում է, որ ANIF-ի գործունեությունը «ձախողում էր և խայտառակություն», մյուս կողմից պահում է իր բաժնետոմսերը այս 8 պորտֆելային ընկերություններում, ներդրումներ, որոնցից մի քանիսը վիճահարույց էին։ Դրանցից մեկը «Սի էֆ դաբլյու» ՓԲԸ-ում էր, որի հետ կապված կա նաև քրեական վարույթ։ «Սի էֆ դաբլյու»-ն ավելի քան 1.5 մլրդ դրամ էր ստացել հիմնադրումից մեկ շաբաթ անց՝ Հայաստանում կիբերանվտանգության կարողություններ ներդնելու նպատակով, բայց ծրագիրը ձախողվել է։ «Սի էֆ դաբլյու»-ի տնօրենը Երևանի քաղաքապետ, ANIF-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է՝ Կարինե Անդրեասյանը։ Վերջինիս նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենեսուելայի նախագահ Մադուրոն Ռուսաստանից հրթիռներ և ինքնաթիռներ է խնդրել ԱՄՆ-ին հակազդելու համար

Հայկ Բաբայանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատար

Թալինում պահածոյացված վարունգից թունավորվել են ընտանիքի 5 անդամներ

Եվրոպայի երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ կմտնի ծանրորդ Մերի Միսակյանը

Ռուսական Սու-35Ս-ը դարձել է ամենաարդյունավետ ժամանակակից կործանիչը. «Ռոստեխ» կորպորացիա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. եղանակի տեսություն

Շիրակի մարզպետի խորհրդականն ու նրա սանիկը պարեկի են ծեծել. «Առավոտ»

Տիգրան Ավինյանը մեն–մենակ է մնացել․ «Հրապարակ»

Թրամփի որդին նոյեմբերի 12–ին կայցելի Հայաստան

Չինական նոր T1400 ծանր անօդաչու ուղղաթիռը կատարել է իր առաջին թռիչքը

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը

ԱՄՆ ՊՆ-ն կոչ է արել երկիրը նախապատրաստել պատերազմի․ CNN

Էրդողանի՝ Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է փոխել Եվրասիայի տրանսպորտային քարտեզը. Հաջիև

Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն. ԱԳՆ