Լեհաստանը որոշել է հետաձգել Բելառուսի հետ սահմանի բացումը․ Լիտվայի վարչապետ
Նոյեմբերի 02, 2025

Լեհաստանը որոշել է հետաձգել Բելառուսի հետ սահմանի բացումը․ Լիտվայի վարչապետ

By Հոկտեմբերի 30, 2025 43

Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինենեն հայտարարել է, որ Բելառուսի հետ սահմանը փակելու մասին Լիտվայի որոշումից հետո Լեհաստանը որոշել է հետաձգել այդ երկրի հետ իր անցակետերի բացումը։ Լիտվայի կառավարության ղեկավարի հայտարարությունը մեջբերում է LRT-ն։ 

Ռուգինիենեն ասել է, որ չորեքշաբթի օրը քննարկել է Բելառուսի հարցը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։

«Դա շատ մանրամասն, սպառիչ զրույց էր և մենք որոշեցինք, որ Լեհաստանի վարչապետը կհետաձգի սահմանների բացումը։ Սա նշանակում է, որ մենք համակարգում ենք մեր գործողությունները և այսօրվա դրությամբ սահմանները փակ կլինեն թե՛ Լեհաստանում, թե՛ Լիտվայում», – նշել է նա։

Ռուգինենեն նաև հույս է հայտնել, որ Բելառուսում կհասկանան, որ «մենք չենք հանդուրժի ոչ մի հիբրիդային հարձակում և կանենք ամեն ինչ՝ սպառնալիքները վերահսկելու և մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»։

Հոկտեմբերի 28-ին Տուսկը հայտարարել էր, որ Լեհաստանը նոյեմբերի պատրաստ կլինի բացել Բելառուսի հետ ևս երկու սահմանային անցակետ։

Վարշավան մտադիր էր բացել Կուզնիցա սահմանային անցակետը, որը փակ էր 2021 թվականի նոյեմբերի 9-ից և Բոբրովնիկի սահմանային անցակետը, որը փակ էր 2023 թվականի փետրվարի 10-ից։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենեսուելայի նախագահ Մադուրոն Ռուսաստանից հրթիռներ և ինքնաթիռներ է խնդրել ԱՄՆ-ին հակազդելու համար

Հայկ Բաբայանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատար

Թալինում պահածոյացված վարունգից թունավորվել են ընտանիքի 5 անդամներ

Եվրոպայի երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ կմտնի ծանրորդ Մերի Միսակյանը

Ռուսական Սու-35Ս-ը դարձել է ամենաարդյունավետ ժամանակակից կործանիչը. «Ռոստեխ» կորպորացիա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. եղանակի տեսություն

Շիրակի մարզպետի խորհրդականն ու նրա սանիկը պարեկի են ծեծել. «Առավոտ»

Տիգրան Ավինյանը մեն–մենակ է մնացել․ «Հրապարակ»

Թրամփի որդին նոյեմբերի 12–ին կայցելի Հայաստան

Չինական նոր T1400 ծանր անօդաչու ուղղաթիռը կատարել է իր առաջին թռիչքը

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը

ԱՄՆ ՊՆ-ն կոչ է արել երկիրը նախապատրաստել պատերազմի․ CNN

Էրդողանի՝ Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է փոխել Եվրասիայի տրանսպորտային քարտեզը. Հաջիև

Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն. ԱԳՆ