Ալիևը չի պլանավորում գալ Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար
Նոյեմբերի 02, 2025

Ալիևը չի պլանավորում գալ Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար

By Հոկտեմբերի 30, 2025 41

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի պլանավորում մասնակցել 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, հաղորդում է ադրբեջանական Caliber.Az պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրին։ 

«Երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռ թույլ չի տալիս Ալիևի այցը Երևան դիտարկել որպես արդիական քայլ։ Ադրբեջանը ելնում է իրական գործողությունների սկզբունքից։ Բարձր մակարդակի այցն առանց ստորագրված (խաղաղության) պայմանագրի և առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող էր կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին։ Քանի դեռ իրավական բազան ձևակերպված չէ և պարտավորությունները չեն կատարվել, նման քայլերը անժամանակ կարող են լինել», - պարբերականը մեջբերում է աղբյուրի խոսքերը։ 

Նրա խոսքով՝ ապագայում բարձր մակարդակի այցելությունների հեռանկարը չի բացառվում։ Ընդհակառակը, խաղաղության պայմանագրի ստորագրումից և իրականացումից հետո, Բաքվի կարծիքով, սա կլինի գործընթացի տրամաբանական շարունակությունը։ 

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողներին հայտնել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը հրավիրվել են Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար, որը տեղի կունենա հաջորդ գարնանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենեսուելայի նախագահ Մադուրոն Ռուսաստանից հրթիռներ և ինքնաթիռներ է խնդրել ԱՄՆ-ին հակազդելու համար

Հայկ Բաբայանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատար

Թալինում պահածոյացված վարունգից թունավորվել են ընտանիքի 5 անդամներ

Եվրոպայի երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ կմտնի ծանրորդ Մերի Միսակյանը

Ռուսական Սու-35Ս-ը դարձել է ամենաարդյունավետ ժամանակակից կործանիչը. «Ռոստեխ» կորպորացիա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. եղանակի տեսություն

Շիրակի մարզպետի խորհրդականն ու նրա սանիկը պարեկի են ծեծել. «Առավոտ»

Տիգրան Ավինյանը մեն–մենակ է մնացել․ «Հրապարակ»

Թրամփի որդին նոյեմբերի 12–ին կայցելի Հայաստան

Չինական նոր T1400 ծանր անօդաչու ուղղաթիռը կատարել է իր առաջին թռիչքը

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը

ԱՄՆ ՊՆ-ն կոչ է արել երկիրը նախապատրաստել պատերազմի․ CNN

Էրդողանի՝ Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է փոխել Եվրասիայի տրանսպորտային քարտեզը. Հաջիև

Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն. ԱԳՆ