Սենատը Թրամփի 70-ամյա խնամուն հաստատել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Մայիսի 20, 2025

Սենատը Թրամփի 70-ամյա խնամուն հաստատել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Սենատը հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի խնամու՝ Չառլզ Քուշների նշանակումը Ֆրանսիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում, գրում է Hill թերթը։ 

«Սենատորները հաստատել են Քուշների թեկնածությունը 51 կողմ, 45 դեմ ձայներով»,- հայտնում է հրատարակությունը։

70-ամյա Չառլզ Քուշները, որն այժմ թոշակի անցած փաստաբան է, ԱՄՆ նախագահի ավագ դստեր՝ Իվանկա Թրամփի  սկեսրայրն է։ 2005 թվականին Քուշները մեղավոր էր ճանաչվել ապօրինի նախընտրական ներդրումների, հարկերից խուսափելու համար: Նա դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման։ Թրամփը ներում էր շնորհել նրան 2020թ.:

Նոյեմբերին, երբ Քուշների թեկնածությունն առաջադրվել է դեսպանի պաշտոնում, Դոնալդ Թրամփը նրան անվանել էր «հաջողակ բիզնես առաջնորդ, բարերար»:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 20 Մայիսի 2025 13:40

Լրահոս