Բրիտանական Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրին թաքցրել է, որ դուստր ունի: Այս մասին հայտնել է բրիտանական Daily Mail թերթը՝ վկայակոչելով Մերկուրիի կենսագրությամբ նոր գիրքը, որը վերնագրված է «Սիրով, Ֆրեդի» (Love, Freddie), որը գրել է Լեսլի-էն Ջոնսը: Այս մասին փոխանցումէ ՌԻԱ Նովոստին։
եսլի-Էն Ջոնսի «Սիրով, Ֆրեդի» վեպը պատմում է 1976 թվականին Մերկուրիի և մտերիմ ընկերոջ կնոջ կարճատև սիրավեպի արդյունքում ծնված աղջկա մասին՝ «Բոհեմական ռապսոդիա»-ի բեկումնային հաջողությունից ընդամենը մեկ տարի անց։
Ֆրեդիի դստեր մասին գիտեին միայն նրա ամենամտերիմ մարդիկ՝ ծնողները, քույրը, խմբի անդամները և նրա կյանքի սերը՝ Մերի Օսթինը
Նշվում է, որ այժմ երգչի դուստրը 48 տարեկան է, նա բժիշկ է, ապրում է Եվրոպայում և երեխաներ ունի: Նրա անունը չի հրապարակվում, իսկ իր նամակի առաջին գլխում կինը ստորագրել է պարզապես լատինական տառին «B», հրաժարվելով բացահայտել ինքնությունը։ Նա չէր ապրում Մերկուրիի հետ, բայց նա հաճախ էր այցելում նրան։
Գրքի հրատարակումը նախատեսվում է սեպտեմբերին։