Կառավարությունն առաջարկում է ՀՀ ԶՈւ-ում չծառայելու դիմաց վճարել 24 մլն դրամ
Մայիսի 22, 2025

Կառավարությունն առաջարկում է ՀՀ ԶՈւ-ում չծառայելու դիմաց վճարել 24 մլն դրամ

«Օրենքի նախագծով առաջարկվում է 24 ամսից պակաս ժամկետով զինվորական ծառայության անցնելու հնարավորություն, 1 ամսի ժամկետով ժառայության անցնելու դեպքում վճարելով 20 մլն դրամ և 6 ամիս ժամկետով անցնելու դեպքում 15 մլն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով»,-կառավարության նիստում հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարի։

«Մինչև 18 տարին և զորակոչային տարիքը լրացած քաղաքացիություն ստացած և այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ մեկ տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար օրենքով սահմանված 24 ամսյա զինվորական ծառայությունը փոխարինել 12 ամսյա ժամկետով ծառայության։ Իսկ այդ ժամկետով ծառայության չզորակոչելու դիմաց նախատեսել 2.5 մլն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն»,-հայտնեց պաշտպանության նախարարը։շ

Նոր նախագծով առաջարկվում է նաև Մինչև 16 տարեկանը ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 մլն դրամ։

 Պապիկյանը նաև հայտնեց, որ օրենքի հեղինակը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն է և նախարարական կոմիտեում կառավարությունը ձևակերպվել է առաջարկություն, ըստ որի կրճատ ժամկետով՝ մեկ ամսով զորակոչվելու դիմաց վճարվի 24 մլն դրամ և 4-ամիս ժամկետով 18 մլն դրամ և սահմանել տվյալ զորակոչի ընթացքում սահմանել դիմումների առավելագույն քանակը, առավելագույն տարիքն էլ սահմանել 32 տարեկանը և այդ առաջարկություններով կներկայացվի ԱԺ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիայում ցունամիի նախազգուշացում է տրվել

Բաքու թռչող ինքնաթիռում ՌԴ քաղաքացի է մահացել

Պայման ենք դնելու կnնյակագործների առաջ. Պապոյան

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը՝ 110,000 դոլար

Որքան ժամանակ է մնացել Բայդենին ապրելու. բժիշկը մանրամասներ է հայտնել

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Պետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի ԱՆԻՖ-ին

Ռումինիայի նորընտիր նախագահը հայտնել է, որ պատրաստ է ավելացնել պաշտպանական ծախսերը

Հունաստանի ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանը Օմանի, Բահրեյնի և մի շարք այլ երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանի

Հայաստանը կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին

Նեթանյահուն կարգադրել է ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատներում ուժեղացնել անվտանգության ապահովումը

Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 37 տարեկանը

Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Վատիկանում

Կառավարությունն առաջարկում է ՀՀ ԶՈւ-ում չծառայելու դիմաց վճարել 24 մլն դրամ