Նախապատրաստվում է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը. Ուկրաինայի ԱԳՆ
Մայիսի 24, 2025

Նախապատրաստվում է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի ԱԳՆ-ն աշխատում է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ուղղությամբ։

Այս մասին, ըստ Unian.net  լրատվական գործակալության, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

«Այն դիրքորոշումը, որի վրա մենք նույնպես աշխատում ենք, նախագահների մակարդակով հանդիպումն է, մենք ընդունում ենք, որ այդ հանդիպումը կարող է լինել ընդլայնված կազմով»,- նշել է նա։

Նախարարը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են իրականացնել ռազմագերիների փոխանակում, և դրա իրականացումն արդեն սկսվել է։ Այժմ Ուկրաինան սպասում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կներկայացնի ապագա անվերապահ զինադադարի իր տեսլականը: Նման փաստաթուղթ է պատրաստվում նաև Կիևում։

Սիբիգան նաև նշել է, որ ուկրաինական կողմը շատ կցանկանար, որ հանդիպմանը մասնակցեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք շատ կցանկանայինք, որ նախագահ Թրամփը միանա դրան: Եվ մենք միշտ պնդում ենք, որ Եվրոպան պետք է լինի ապագա հնարավոր բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Սիբիգան։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ֆրեդի Մերկուրին թաքցրել է, որ դուստր ունի․ Daily Mail

Վրաստանից արտաքսվել է 15 օտարերկրյա քաղաքացի

ՌԴ-Ադրբեջան հարաբերությունները այնքան վատ են, որ Բաքվին ուղղված գրառում է կատարել անձամբ Դուգինը

Այստեղ հարգում են արժանապատվությունը և ուժը, այլ ոչ թե լացակումած աղերսանքը

Ֆիլիպինների ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խոշոր վթար Մոսկվայի մարզում. կին և երեխա զոհվել են, 10-ը՝ վիրավորվել

Ռուսաստանում զրահատեխնիկայի արտադրությունը կտրուկ աճել է. РИА Новости

Երևանի կենտրոնում բախվել են «Infiniti»-ն ու «Kia Forte»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ

«Նապոլին» իր պատմության մեջ չորրորդ անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում նորընծա չեմպիոնները միայն մեկ միավորով գերազանցեցին «Ինտերին

Թրամփը շքերթ կանցկացնի իր ծննդյան օրը

Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով նիստում Հայաստանը կներկայացնի դեսպան Արսենյանը

Պատգամավորը խորհրդարանում սեփական կոշիկից գարեջուր է խմել․ Տեսանյութ

Թրամփը և Ռուբիոն բարեփոխում են Ազգային անվտանգության խորհուրդը. Axios

Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին