Իրանը չի վախենում սպառնալիքներից․ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կշարունակվեն. Փեզեշքիան
Մայիսի 17, 2025

Իրանը չի վախենում սպառնալիքներից․ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կշարունակվեն. Փեզեշքիան

Թեհրանը պատերազմի չի ձգտում, կշարունակի ԱՄՆ-ի հետ բանակցությունները միջուկային խնդրի շուրջ և չի վախենում սպառնալիքներից, որոնք ԱՄՆ նախագահը հնչեցնում է խաղաղության հրավերների հետ: Այս հայտարարությունն արել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր գործարքի կնքման հարցում՝ հավելելով, որ հակառակ դեպքում մի վատ բան կպատահի:

«Մենք բանակցելու ենք։ Մենք պատերազմի չենք ձգտում։ Բայց և ոչ մի սպառնալիքից չենք վախենում»,-Իրանի նախագահի խոսքը մեջբերում է «Mehr» գործակալությունը։Փեզեշքիանը նշել է, որ Թրամփի խոսքերում հակասություններ կան. նա մե՛կ Իրանին խաղաղության է հրավիրում, մե՛կ սպառնում է ԱՄՆ-ում մշակվող ոչնչացման միջոցներով, ուստի անհասկանալի է, թե ԱՄՆ նախագահի խոսքերից որին արժե հավատալ:

Հշեցնենք` անցած շաբաթ կայացել է իրանական միջուկային ծրագրի և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը:

Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդավորված բանակցությունների առաջին և երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում ապրիլի 12-ին և 26-ին, երկրորդը՝ Հռոմում, ապրիլի 19-ին: Երկու երկրների միջև վաղուց դադարեցված բանակցությունների նոր փուլը սկսվել է մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին գրված նամակից, որում և՛ ԻԻՀ միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու առաջարկ է հնչել, և՛ ռազմական պատասխանի սպառնալիք` դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում: Իրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, սակայն համաձայնել է միջնորդավորված երկխոսության։

Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար

«Նա այլեւս սեքսուալ չէ». Թրամփը ծաղրել է Թեյլոր Սվիֆթին

Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան

«Ռոբերտ Քոչարյանի օրոք է սկսվել ԼՂ-ի դուրսմղումը բանակցային գործընթացից»․ Լևոն Զուրաբյան

ՌԴ-ն և Ուկրաինան պայմանավորվել են փոխանակել հրադադարի պայմանների ցուցակները. Պեսկով

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն կհանդիպի Հռոմի պապի՝ Ուկրաինայում բանագնաց Զուպիի հետ

«Նա ստել է». Խամենեին արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակվեն գերիներով՝ 1,000-ը 1,000-ի դիմաց

«Արարատ» թենիսի մարզական ակումբում տեղի է ունենում Ռոզա Պրուդնիկովայի անվան հուշամրցաշարի պարգևատրման արարողությունը. ՈՒՂԻՂ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. եղանակը Հայաստանում

Հայտնի է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանը

Մոսկվայի մետրոյի 90-ամյակի առթիվ գնացքների շքերթ է մեկնարկել․ կադրեր

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Իսպանիայում հայտնել են՝ Զելենսկու վերջին «բեմական ներկայացումը» ՌԴ-ի օգտին էր