Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երևան քաղաքում մայիսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում մայիսի 17–ի ցերեկը կլինի 23-25 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +18....+20 աստիճան։