Զախարովան ԵՀ–ն համեմատել է մաֆիայի հետ
Մայիսի 01, 2025

Զախարովան ԵՀ–ն համեմատել է մաֆիայի հետ

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խստորեն քննադատել է Եվրահանձնաժողովի հայտարարությունը Սերբիայի համար հնարավոր «հետևանքների» մասին, եթե նախագահ Ալեքսանդր Վուչիչը ներկա լինի Մոսկվայի Հաղթանակի շքերթին:

Նրա խոսքով՝ նման սպառնալիքները հիշեցնում են այն մեթոդները, որոնք օգտագործում են մաֆիան և հանցավոր խմբավորումները։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Գիյոմ Մերսիեն հայտնել էր, որ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը Բելգրադ կատարած այցի ընթացքում հասկացրել է, որ Վուչիչի մասնակցությունը մայիսի 9-ի հանդիսավոր միջոցառումներին կարող է բացասաբար ազդել ԵՄ-ին Սերբիայի անդամակցության շուրջ բանակցությունների վրա:

Զախարովան ի պատասխան ասել է, որ նման հռետորաբանությունը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, որոնց հղում է անում Բրյուսելը:

«Եթե Եվրահանձնաժողովը հարգում է ժողովրդավարությունը, ապա պետք է հարգի նաև ժողովրդի ընտրությունը։ Ոչ թե դիմել պարտադրանքի, որից ինքը հրապարակավ հրաժարվում է»,- գրել է նա Telegram-ում։

Նա նաև Բրյուսելի գործողությունները համեմատել է հանցավոր կառույցների վարքագծի հետ։

«Ի՞նչ «սև նշաններ» է Արևմուտքը բաժանում նախազգուշացումների տեսքով։ Այդպես էին գործում ծովահենները, մաֆիան, շանտաժիստներն ու ահաբեկչական խմբավորումները։ Լավ Եվրոպական հանձնաժողով է, որը հանցագործների մեթոդներն է օգտագործում։ Եթե նրանք արդեն հիմա են այդպես խոսում թեկնածուների հետ, ի՞նչ է լինելու հետո, երբ պետությունը նրանց լիակատար իշխանության տակ հայտնվի»,-ընդգծել է Զախարովան։

Ավելի վաղ ԵՄ-ում ոչ միայն Սերբիային, այլև մյուս թեկնածու երկրներին զգուշացրել էին խուսափել Մոսկվա այցելելուց: Սակայն Վուչիչը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խոստացել է գնալ Հաղթանակի շքերթին և պահելու է իր խոսքը, թեև կառավարության և բանակի պաշտոնատար անձինք չեն ուղեկցելու իրեն՝ պատժամիջոցների ռիսկին չենթարկելու համար:

2025 թվականին Ռուսաստանը նշում է Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակը։ Սպասվում է, որ Հաղթանակի շքերթի կապակցությամբ Մոսկվա կմեկնեն Չինաստանի, Վենեսուելայի, Բրազիլիայի, Սերբիայի, Սլովակիայի առաջնորդները, ինչպես նաև ԱՊՀ երկրների և Ասիայի մի շարք երկրների ղեկավարները:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ն և Չինաստանը բանակցում են առևտրային գործարքի շուրջ. Թրամփ

ԵԺԿ նման բանաձևի ընդունումը հակասում է մինչ այսօր ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ԵԺԿ կողմից արված հրապարակային գնահատականներին և ընդունված փաստաթղթերին. ՀՀԿ

Երբ դուք չեք գիտակցում, թե ինչ է կատարվում ձեր ներսում, դրսից դա ճակատագիր է թվում

Ֆրանսիայի որոշ քաղաքացիներ այսօր կռվում են ռազմական հատուկ գործողության գոտում․ Պուտին

Զախարովան ԵՀ–ն համեմատել է մաֆիայի հետ

ՔՊ-ն ու «Հանրապետությունը» մեղադրում են իրավապահներին Նոր Նորքի միջադեպով անգործության մեջ

«Ոչ ոք իրեն չի խնայել». Պուտինը՝ Մեծ հաղթանակի գործում ԽՍՀՄ ժողովուրդների ավանդի մասին

Հայտնի է՝ ինչ են խոսել Թրամփն ու Զելենսկին Վատիկանում

Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերություններն, անկասկած, վաղ թե ուշ կվերականգնվեն. Պուտին

Կա մեկ նպատակ. ինչ գնով էլ լինի` պահել իշխանությունը․ Տիգրան Աբրահամյան

Պուտինի հրամանագրով Վոլգոգրադի օդանավակայանը վերանվանվել է «Ստալինգրադ»

Արթուր Չախոյանն ազատ է արձակվել, նա կմնա հիվանդանոցում․ պաշտպան

Ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի օրենքով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ուժով․«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը

ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են

ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել է Կիևին և Մոսկվային