Իրազեկում  գազով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործման վերաբերյալ
Մայիսի 02, 2025

Իրազեկում  գազով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործման վերաբերյալ

ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործման վերաբերյալ

Հարգելի՛ քաղաքացիներ և տնտեսավարողներ,
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հարկ է համարում ևս մեկ անգամ իրազեկել, որ 2022 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների տեղադրումը, պարբերական վկայագրումը, ինչպես նաև գազալցակայանների գործունեության անվտանգության վերահսկողությունը վերապահված է Տեսչական մարմնին։

Միաժամանակ, համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»  օրենքի 26-րդ հոդվածի, գազաբալոնային սարքավորումների տեղադրումն ու (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը։

Գազաբալոնային սարքավորումների տեղադրումից կամ գազաբալոնների պարբերական վկայագրումից հետո՝
Տրամադրվում են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանած նմուշի փաստաթղթեր, որոնք նշում են հաջորդ վկայագրման հստակ ժամկետը,
Ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային շտեմարան։
 Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման։
 Գազաբալոնների լիցքավորումն արգելվում է, եթե.
  Դրանք գրանցված չեն էլեկտրոնային շտեմարանում։
 Չեն անցել պարտադիր վկայագրում կամ չեն ստացել դրական եզրակացություն։
Արգելվում է նաև.
Անընթեռնելի արտադրման տարեթվով կամ շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը։
Այդպիսի գազաբալոնները ենթակա են խոտանման՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով։
Հավելենք, որ այս արգելքները չեն վերաբերում այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոններին։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որպես ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմին, հորդորում է բոլորին պահպանել օրենքի պահանջները։ 

 ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործման վերաբերյալ 

Հարգելի՛ քաղաքացիներ և տնտեսավարողներ, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հարկ է համարում ևս մեկ անգամ իրազեկել, որ 2022 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների տեղադրումը, պարբերական վկայագրումը, ինչպես նաև գազալցակայանների գործունեության անվտանգության վերահսկողությունը վերապահված է Տեսչական մարմնին։ 

Միաժամանակ, համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 26-րդ հոդվածի, գազաբալոնային սարքավորումների տեղադրումն ու (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը։ 

 Գազաբալոնային սարքավորումների տեղադրումից կամ գազաբալոնների պարբերական վկայագրումից հետո՝ 
Տրամադրվում են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանած նմուշի փաստաթղթեր, որոնք նշում են հաջորդ վկայագրման հստակ ժամկետը, 
Ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային շտեմարան։
Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման։ 

 Գազաբալոնների լիցքավորումն արգելվում է, եթե. 
Դրանք գրանցված չեն էլեկտրոնային շտեմարանում։ 
Չեն անցել պարտադիր վկայագրում կամ չեն ստացել դրական եզրակացություն։ 

Արգելվում է նաև. 
Անընթեռնելի արտադրման տարեթվով կամ շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը։
Այդպիսի գազաբալոնները ենթակա են խոտանման՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով։

Հավելենք, որ այս արգելքները չեն վերաբերում այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոններին։ 

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որպես ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմին, հորդորում է բոլորին պահպանել օրենքի պահանջները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մենք ավելի քան երբևէ վճռական ենք արդար և հավասարակշռված համաձայնագրի հասնելու հարցում․ Արաղչի

ԱՄՆ նախագահն այցելել է իմ բնակարան․ Պուտին

ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է․ Արաղչի

Դեսպան Քվինը հորդորել է ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին

Ադրբեջանում կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա. պանել են Իրանի քաղաքացիների

Թրամփն առաջարկել է դադարեցնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորումը

Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց

ԱՄՆ պետծառայողները բյուջեի փողերով տարածքներ են վարձակալել երեկույթների համար. Մասկ

Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մենք միշտ ասել ենք, որ իմպիչմենտը Փաշինյանին հեռացնելու լավագույն գործիքն է. Մամիջանյան․ news.am

ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդներից մեկը մահացել է երևանյան հյուրանոցներից մեկում

Ինչից է մահացել ԵՄ դիտորդը Երևանում հյուրանոցում

Զելենսկին սնանկացրել է ԵՄ-ն. Օրբան

Հարվարդի համալսարանը կզրկվի հարկերից ազատված կարգավիճակից. Թրամփ

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած