Թրամփը սպառնացել է Զելենսկուն. «Նա մեծ, շատ մեծ խնդիրներ կունենա»
Մայիսի 02, 2025

Թրամփը սպառնացել է Զելենսկուն. «Նա մեծ, շատ մեծ խնդիրներ կունենա»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի երեկոյան Վաշինգտոն վերադառնալիս անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը: Նա դժգոհել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններից, սակայն խոսել է ավելի մեղմ տոնով, քան նախկինում։

«Ես չեմ կարծում, որ Պուտինը կխախտի իր խոսքը»,- ասել է նա,- «Ես նրան վաղուց եմ ճանաչում: Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել»:

Խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամկետների մասին Թրամփը ասել է, որ գոյություն ունի «հոգեբանական վերջնաժամկետ»: «Եթե կարծեմ, որ նրանք ձգձգում են, ես դժգոհ կլինեմ», – հավելել է նա:

Այնուհետև Թրամփը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, ասելով. «Նա փորձում է հրաժարվել հազվագյուտ հողային մետաղների գործարքից։ Եվ եթե նա դա անի, խնդիրներ կունենա՝ մեծ, շատ մեծ խնդիրներ»։

Թրամփի խոսքով՝ Զելենսկին ցանկանում է «վերանայել գործարքը»՝ ավելի հուսալի անվտանգության երաշխիքներ ստանալու համար: «Նա ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Բայց նա երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Նա դա հասկանում է», – եզրափակել է նա:

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մենք ավելի քան երբևէ վճռական ենք արդար և հավասարակշռված համաձայնագրի հասնելու հարցում․ Արաղչի

ԱՄՆ նախագահն այցելել է իմ բնակարան․ Պուտին

ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է․ Արաղչի

Դեսպան Քվինը հորդորել է ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին

Ադրբեջանում կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա. պանել են Իրանի քաղաքացիների

Թրամփն առաջարկել է դադարեցնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորումը

Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց

ԱՄՆ պետծառայողները բյուջեի փողերով տարածքներ են վարձակալել երեկույթների համար. Մասկ

Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մենք միշտ ասել ենք, որ իմպիչմենտը Փաշինյանին հեռացնելու լավագույն գործիքն է. Մամիջանյան․ news.am

ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդներից մեկը մահացել է երևանյան հյուրանոցներից մեկում

Ինչից է մահացել ԵՄ դիտորդը Երևանում հյուրանոցում

Զելենսկին սնանկացրել է ԵՄ-ն. Օրբան

Հարվարդի համալսարանը կզրկվի հարկերից ազատված կարգավիճակից. Թրամփ

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած