Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն
Հուլիսի 12, 2025

Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն

ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ հղում անելով կառավարության լրատվականին:

Նշվում է, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ:

Թե պատճառը որն է և ինչ պայմանավորվածության համաձայն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության ներկայացուցիչը թողնում պաշտոնը, կառավարության լրատվականից չեն մանրամասնել:

Եղիշե Կիրակոսյանը լրատվամիջոցի զանգերին չի պատասխանել:

Մամուլը մոտ մեկ ժամ առաջ գրեց Կիրակոսյանի ու նրա ողջ թիմի ազատման դիմումներ ներկայացնելու մասին: Կառավարությունից վստահեցնում են, թե Կիրակոսյանի ղեկավարած գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. - «Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարտի Դրմեյանը «Ազատության»-ը հաստատել է, որ գրասենյակի մեկ-երկու աշխատակից ազատման դիմում է գրել:

«Այո, մեկ-երկու աշխատակից դիմում ներկայացրել է մեկ շաբաթ առաջ, երկու շաբաթ առաջ, բայց դրան զուգահեռ հաստիքները համալրվել են», - փոխանցեց Դրմեյանը:

Եղիշե Կիրակոսյանն է ներկայացնում Բաքվի դեմ Երևանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ ամերիկյան հարվածների բացակայության պարագայում

Ուկրաինան բանակցություններ է վարում եվրոպական երկրների հետ նոր ՀՕՊ համակարգերի գնման շուրջ

Ջեֆ Բեզոսը կգնի Vogue-ը՝ որպես Լորեն Սանչեսի հարսանեկան նվեր

ԱՄՆ-ն մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

Պայթյուն է տեղի ունեցել Սյունիքում, 22-ամյա տղա է մահացել

Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը կազմել է 390 հազար մարդ

Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շուտափույթ ստորագրել խաղաղության համաձայնագիրը

Ադրբեջանը կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային

Բրազիլիայում ցուցարարներն այրել են Թրամփի պատկերը

ՄԱԿ-ը հրաժարվել է մեկնաբանել Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը

Ռազմական օդանավով Ռոստով թռած բլոգեր Մարիան նախկին ամուսնուն սպառնացել է ուղարկել հատուկ ռազմական գործողության

Հղի աշակերտուհիներին նպաստ տալը՝ պեդոֆիլիայի խրախուսում է. Պատգամավոր

Ռուսաստանի Կենտրոնական բանկը նվազեցրել է դոլարի և եվրոյի փոխարժեքները

Էրդողանը Քրդական աշխատավորական կուսակցության զինաթափման կապակցությամբ հրապարակում է արել

Կասեցվել է «Բեկոնի» 2 տեսակի մսամթերքի արտադրությունը. ՍԱՏՄ