Լրագրող Լիա Սարգսյանի տունը թալանողին գտել են
Մայիսի 19, 2025

Լրագրող Լիա Սարգսյանի տունը թալանողին գտել են

Արմավիրի մարզի քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են «Հրապարակ»-ի լրագրող Լիա Սարգսյանի տունը թալանած գողին։

«Գողությունը կատարելուց 50 օր անց Արմավիրի մարզի քրեական ոստիկանության աշխատակիցները մեկ այլ անձի տունը թալանելու կասկածանքով ձերբակալեցին տանս գողին։ Պարզվում է «հերոսը» նախկինում եւս 3 անձի տուն է մտել, գողացված իրերի մի մասը վաճառել է, մյուս մասն էլ դեն նետել։ Ոստիկաններն ու քննիչները այսօր ձերբակալված անձի հետ եկան մեր տուն՝ տեղաննության։

Պարզվեց՝ գողություն կատարելու կասկածանքով ձերբակալելված անձը Վաղարշապատի բնակիչ, 28-ամյա Ալբերտ Ադամյանն է, ով խոստովանել է իր կողմից կատարված արարքը։

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ադամյանը տվել է խոստովանական ցուցմունք, որից հետո իմ  եւ մյուս տուժողների տներում կատարվել է տեղազննություն, Ադամյանը մատնացույց է արել, թե ինչպես է ներխուժել տուժողների տները, որտեղից ինչ է գողացել։

Հուսով եմ` գողոնն էլ կբերեք»,-ֆեյսբուքյան էջում գրել է լրագրողը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները»․ Տիգրան Տեր-Մարգարյան

Սպասվում է կարճատև անձրև. եղանակի տեսություն

Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարը Բուխարեստի քաղաքապետն է

Կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն ՀՀ-ի հետ․ Ալիևի օգնական

Հայաստանը տարեկան մոտ 11 մլն դոլար կխնայի ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի շնորհիվ

Իրանն ու Ադրբեջանը քննարկել են տրանսպորտային միջանցքների և տարանցիկ երթուղիների արագ ստեղծման կարևորությունը

Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ է ախտորոշվել

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից

Զելենսկին հայտնել է ՌԴ-ի հետ ցանկացած ձևաչափով բանակցությունների պատրաստակամության մասին

Արմավիրում հողի շերտի տակից ծիսապաշտամունքային բացառիկ համալիր է հայտնաբերվել

Իրանի արտգործնախարարն հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի մասին

«Ինձ ձեր ամուսինները պետք չեն, հանգստացեք, ես միայն տղամարդկանց համար չեմ պարում». Լիլիթ Բաբայան

Բնակարանների գերարժևորված գները Երևանում սկսում են կարգավորվել. Անդրանիկ Հարությունով

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին ջախջախելու լայնածավալ գործողություն սկսելու մասին