Լոնդոնում Ուկրաինայի հարցով հանդիպմանը Թուրքիայից կմասնակցի ԱԳ նախարարը
Հուլիսի 06, 2025

Լոնդոնում Ուկրաինայի հարցով հանդիպմանը Թուրքիայից կմասնակցի ԱԳ նախարարը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի հանրապետությունը մարտի 2-ին Լոնդոնի նախաձեռնությամբ կազմակերպվող Ուկրաինայի հարցով հանդիպմանը և կհաստատի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու Անկարայի պատրաստակամությունը։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

«Միջոցառմանը Թուրքիայի ԱԳ նախարարը մտադիր է ընդգծել, որ երկիրը ջանքեր է գործադրում ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու ուղղությամբ՝ արդար և տևական խաղաղություն հաստատելով։ Նա կնշի, որ Թուրքիան, որը 2022 թվականի մարտին անցկացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները, պատրաստ է ապագայում կրկին ստանձնել այդ դերը»,- տեղեկացրել է գործակալության աղբյուրը։

Հաքան Ֆիդանը նախատեսում է նաև ընդգծել, որ տարածաշրջանում անվտանգության, տնտեսական բարգավաճման և կայունության ապահովումը պետք է դառնա բոլոր կողմերի ընդհանուր նպատակը գալիք բանակցային շրջանի համատեքստում։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մարտի 2-ին Լոնդոնում կհյուրընկալի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և եվրոպական ավելի քան մեկ տասնյակ առաջնորդների՝ քննարկելու անվտանգության երաշխիքները, որոնք Եվրոպան կարող է առաջարկել Ուկրաինային Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարի դեպքում։ 

Հավաքը հնարավորություն կտա Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իրենց դաշնակիցներին ներկայացնել Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իրենց ունեցած հանդիպումների արդյունքները, որոնց ժամանակ նրանք փորձել են համոզել Թրամփին խոստանալ ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն այն դեպքում, եթե Մոսկվան ապագայում խախտի պոտենցիալ խաղաղության պայմանագիրը։ Սթարմերը Լոնդոն է հրավիրել նաև Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Թուրքիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի և Ռումինիայի ղեկավարներին։ Նախատեսվում է, որ հավաքին կմասնակցեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ 

Մեծ Բրիտանիայի վարչապետն առանձին հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵԱՏՄ-ում տավարի և հավի միսն ամենաթանկը Հայաստանում է

Ուկրաինան կստանա հարյուր հազարավոր ԱԹՍ-ներ․ Զելենսկի

Տեխասում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զnհերի թիվը հասել է 50-ի

Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ՌԴ Անդրբայկալյան երկրամասում, կան տուժшծներ

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ են ՀՀ Սահմանադրության որոշ դրույթներ․ Ալիևի ներկայացուցիչ

Քաղսիում գործող հյուրատներից մեկից առևшնգել են օտարերկրացի տղամարդու

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Մասկը հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին՝ «Ամերիկա»

Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Ցանկացած ագրեսիա կարագացնի Իսրայելի ոչնչացումը. ԻՀՊԿ

Telegram-ում 1 միլիոն դոլարանոց աշխատավարձով թափուր հաստիք է բացվել

Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ

Հյուսիսային պողոտայում ոստիկանական ավտոմեքենա են առևանգել և վթարի ենթարկվել

Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում. Ուկրաինայի հետախուզություն