Լոնդոնում Ուկրաինայի հարցով հանդիպմանը Թուրքիայից կմասնակցի ԱԳ նախարարը
Մայիսի 19, 2025

Լոնդոնում Ուկրաինայի հարցով հանդիպմանը Թուրքիայից կմասնակցի ԱԳ նախարարը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի հանրապետությունը մարտի 2-ին Լոնդոնի նախաձեռնությամբ կազմակերպվող Ուկրաինայի հարցով հանդիպմանը և կհաստատի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու Անկարայի պատրաստակամությունը։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

«Միջոցառմանը Թուրքիայի ԱԳ նախարարը մտադիր է ընդգծել, որ երկիրը ջանքեր է գործադրում ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու ուղղությամբ՝ արդար և տևական խաղաղություն հաստատելով։ Նա կնշի, որ Թուրքիան, որը 2022 թվականի մարտին անցկացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները, պատրաստ է ապագայում կրկին ստանձնել այդ դերը»,- տեղեկացրել է գործակալության աղբյուրը։

Հաքան Ֆիդանը նախատեսում է նաև ընդգծել, որ տարածաշրջանում անվտանգության, տնտեսական բարգավաճման և կայունության ապահովումը պետք է դառնա բոլոր կողմերի ընդհանուր նպատակը գալիք բանակցային շրջանի համատեքստում։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մարտի 2-ին Լոնդոնում կհյուրընկալի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և եվրոպական ավելի քան մեկ տասնյակ առաջնորդների՝ քննարկելու անվտանգության երաշխիքները, որոնք Եվրոպան կարող է առաջարկել Ուկրաինային Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարի դեպքում։ 

Հավաքը հնարավորություն կտա Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իրենց դաշնակիցներին ներկայացնել Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իրենց ունեցած հանդիպումների արդյունքները, որոնց ժամանակ նրանք փորձել են համոզել Թրամփին խոստանալ ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն այն դեպքում, եթե Մոսկվան ապագայում խախտի պոտենցիալ խաղաղության պայմանագիրը։ Սթարմերը Լոնդոն է հրավիրել նաև Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Թուրքիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի և Ռումինիայի ղեկավարներին։ Նախատեսվում է, որ հավաքին կմասնակցեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ 

Մեծ Բրիտանիայի վարչապետն առանձին հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Էդուարդ Սանամյան. «Որ Հայաստանում սկսել են ավելի հաճախ միջազգային մրցումներ անցկացվել, դա մեր երեխաներին փորձ ձեռք բերելու բացառիկ հնարավորություն է տալիս»

Ռուսաստանը ռազմական ուժեր է կուտակում Ֆինլանդիայի և Էստոնիայի սահմանների մոտ․ NYT

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Կոտայքում բախվել են «Opel Combo»-ն ու «Opel Astra»-ն. տուժածներից 2-ը զինծառայողներ են

Աշխարհում տեղի են ունենում կրիպտոարժույթների դրամապանակների վրա հարձակումների և առևանգումների տասնյակ դեպքեր

Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում

«Տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ուժերի տեղակայման անհրաժեշտություն չկա»․ Հաջիև

Ինչ են քննարկել Զելենսկին և ԱՄՆ փոխնախագահ Վենսը Վատիկանում

Իրանը կհարստացնի ուրան նույնիսկ առանց ԱՄՆ-ի հետ համաձայնագրի․ Իրանի ԱԳ նախարար

Փոխիր մտքերդ

Պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ․ Իրանի նախագահ

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

ChatGPT-ի գործադիր տնօրենը կարծում է, որ արհեստական ​​բանականությունը չի կարող փոխարինել մարդկանց ամեն ինչում

Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

Որևէ միջանցքի մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին