Աբովյան փողոցում սառույց է ընկել տղամարդու գլխին, նա տեղափոխվել է հիվանդանոց․ քաղաքացիները բողոքում են, որ քաղաքապետարանը պատշաճ չի մաքրում ձյունն ու սառույցը
Հուլիսի 06, 2025

Աբովյան փողոցում սառույց է ընկել տղամարդու գլխին, նա տեղափոխվել է հիվանդանոց․ քաղաքացիները բողոքում են, որ քաղաքապետարանը պատշաճ չի մաքրում ձյունն ու սառույցը

Երևանում նույնիսկ ձմռանը սպասվող ձյունը, չգիտես՝ ինչու, քաղաքային իշխանությունների համար անսպասելի է գալիս․ քաղաքացիներն ահազանգում են՝ ձնամաքրման աշխատանքներն առատ ձյունից անգամ օրեր հետո էլ պատշաճ չեն իրականացվում, չեն մաքրվում մայթերը, շենքերի տանիքներից կախված հսկայական սառույցները, որոնք վտանգում են քաղաքացիների կյանքը։

«Ո՞վ պետք է մաքրի տանիքների սառույցը․ Քաղաքապետարան, թաղապետարան, ի՞նչ գրող է, մարդը մայթով անցնելուց ընկավ գլխին, արյունլվա արեց»,- ահա այս գրառմամբ այսօր արյան հետքերով սառցապատ մայթից լուսանկար էր հրապարակել քաղաքացիներից մեկը։

168am-ի նկարահանող խումբը միջադեպի հետքերով հասավ Աբովյան փողոց․ բանուկ ու մարդաշատ փողոցում դեռ արյան հետքեր էին․ երիտասարդը, որը տուժել էր տանիքից պոկված սառույցի հարվածից, տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ նրան ճանաչողները զայրույթով պատմում էին կատարվածը։

«Այ էսքանը լրիվ արյուն էր,- պատմեց խանութի աշխատակիցներից մեկը, որտեղ եղել էր միջադեպը, իսկ մյուսը հավելեց,- Քիթն ամբողջովին կոտրված է, հետազոտություններ են անում, գլուխն էլ KT են արել։

Ահավոր վիճակ է․ ոչ մեկի անվտանգությունն ապահովված չէ»։

Անցորդները ևս դժգոհեցին քաղաքապետարանի՝ ձյունն ու սառույցը մաքրելու աշխատանքներից։

«Մաքրում ե՞ն, որ»,- հակադարձեց նրանցից մեկը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵԱՏՄ-ում տավարի և հավի միսն ամենաթանկը Հայաստանում է

Ուկրաինան կստանա հարյուր հազարավոր ԱԹՍ-ներ․ Զելենսկի

Տեխասում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զnհերի թիվը հասել է 50-ի

Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ՌԴ Անդրբայկալյան երկրամասում, կան տուժшծներ

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ են ՀՀ Սահմանադրության որոշ դրույթներ․ Ալիևի ներկայացուցիչ

Քաղսիում գործող հյուրատներից մեկից առևшնգել են օտարերկրացի տղամարդու

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Մասկը հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին՝ «Ամերիկա»

Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Ցանկացած ագրեսիա կարագացնի Իսրայելի ոչնչացումը. ԻՀՊԿ

Telegram-ում 1 միլիոն դոլարանոց աշխատավարձով թափուր հաստիք է բացվել

Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ

Հյուսիսային պողոտայում ոստիկանական ավտոմեքենա են առևանգել և վթարի ենթարկվել

Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում. Ուկրաինայի հետախուզություն