ԱՄԷ նախագահն ընդունել է Ուկրաինայի ղեկավարին
Հուլիսի 06, 2025

ԱՄԷ նախագահն ընդունել է Ուկրաինայի ղեկավարին

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանն ընդունել է պաշտոնական այցով ԱՄԷ-ում գտնվող Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է էմիրաթական WAM գործակալությունը։ԱՄԷ նախագահը հույս է հայտնել, որ այցը կնպաստի տարբեր մակարդակներում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։

Կողմերը քննարկել են հարաբերությունների տարբեր ասպեկտներ, հատկապես տնտեսական, ներդրումային և զարգացման ոլորտներում, ինչպես նաև վերականգնվող էներգիայի, պարենային անվտանգության և երկու երկրների զարգացման առաջնահերթություններին վերաբերող ոլորտներում։

ԱՄԷ նախագահը նաև կարևորել է իր երկրի մոտեցումը՝ աջակցելու ճգնաժամերի խաղաղ լուծումներին՝ ի շահ տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և կայունության։ Նա ընդգծել է ԱՄԷ-ի պատրաստակամությունն ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն աջակցելու և մարդասիրական ճգնաժամը մեղմելու հարցում։Նա նաև շնորհակալություն է հայտնել Վոլոդիմիր Զելենսկիին Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև գերիների փոխանակման հարցում ԱՄԷ-ի միջնորդական ջանքերին աջակցելու համար։

Իր հերթին Զելենսկին ընդգծել է ԱՄԷ-ի և Ուկրաինայի միջև համագործակցության ոլորտները զարգացնելու իր ցանկությունն առկա բազմաթիվ հնարավորությունների լույսի ներքո: Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել ԱՄԷ նախագահին՝ գերիների փոխանակման գործում երկրի դիվանագիտական շարունակական ​​ջանքերի համար։

Այցի շրջանակում Ուկրաինան և ԱՄԷ-ն ստորագրել են համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիր, որով ազատականացվում է գրեթե բոլոր ուկրաինական ապրանքների մուտքը դեպի ԱՄԷ շուկա։

ԱՄԷ-ից հետո Զելենսկին կմեկնի Սաուդյան Արաբիա, սակայն չի մասնակցի Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև նախատեսվող բանակցություններին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Ցանկացած ագրեսիա կարագացնի Իսրայելի ոչնչացումը. ԻՀՊԿ

Telegram-ում 1 միլիոն դոլարանոց աշխատավարձով թափուր հաստիք է բացվել

Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ

Հյուսիսային պողոտայում ոստիկանական ավտոմեքենա են առևանգել և վթարի ենթարկվել

Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում. Ուկրաինայի հետախուզություն

Մեծ Բրիտանիան 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնել է հարաբերությունները Սիրիայի հետ

Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», սակայն այժմ ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում․ Էրդողան

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը

Փեզեշքիանի այցը բռնшզшվթված Ստեփանակերտ լայն քննադատություն է առաջացրել իրանական հասարակական և քաղաքական շրջանակներում. Ոսկանյան

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռшզմական գործողություններ իրականացնելու համար․ ՀՀ ԱԳՆ

Էրդողանը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շնորհիվ «ողջ տարածաշրջանի համար» բացվող «հնարավորությունների» մասին

Հայաստանին անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն. Փաշինյան

Ռուսաստանցի զբոսաշրջիկները դադարել են Ադրբեջան ուղևորության տոմսեր գնել

Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա