ՄԱԿ-ի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարները մուտք են գործել Գազայի հատված
Հուլիսի 16, 2025

ՄԱԿ-ի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարները մուտք են գործել Գազայի հատված

By Մայիսի 20, 2025 109

Իսրայելը և ՄԱԿ-ը հայտարարել են, որ օգնություն տրամադրող առաջին բեռնատարները մտել են Գազա՝ գրեթե երեք ամիս Իսրայելի կողմից սննդի, դեղորայքի և այլ մատակարարումների շրջափակումից հետո։ Այս մասին հայտնում է The Associated Press-ը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ օգնության համակարգող Թոմ Ֆլետչերը հայտարարել է, որ 11 շաբաթ տևած լիակատար շրջափակումից հետո Իսրայելը թույլատրել է օգնություն տեղափոխող ինը բեռնատարների Քերեմ Շալոմ անցակետով մուտք գործել Գազա։ծ

«Սակայն սա կաթիլ է օվկիանոսում այն ամենի համեմատ, թե ինչի անհապաղ կարիք կա, և վաղը առավոտից սկսած պետք է թույլատրվի զգալիորեն ավելի շատ օգնության մուտքը Գազա», – հայտարարության մեջ նշել է Ֆլետչերը՝ այս քայլն անվանելով «ողջունելի զարգացում»։

Սննդի անվտանգության մասնագետները վեջին շրջանում զգուշացրել էին Գազայում սովի մասին։ Վերջին հրադադարի ժամանակ հումանիտար օգնությամբ օրական մոտ 600 բեռնատար էր մուտք գործում Գազա։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազային «նվազագույն» օգնությունը վերսկսելու իր որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ դաշնակիցները հայտարարել են, որ չեն կարող աջակցել Իսրայելի նոր ռազմական հարձակմանը, եթե պաղեստինյան տարածքում «սովի տեսարաններ» լինեն։

Իսրայելի կողմից առաջին բեռնատարների՝ Գազա մուտք գործելու մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան հանդես են եկել կտրուկ համատեղ հայտարարությամբ՝ օգնությունը որակելով «լիովին անբավարար»։ Նրանք սպառնացել են Իսրայելի դեմ «կոնկրետ գործողություններ», այդ թվում՝ պատժամիջոցներ կիրառել Գազայում և օկուպացված Արևմտյան ափում նրա գործունեության համար՝ կոչ անելով Իսրայելին դադարեցնել Գազայում իր նոր «սարսափելի» ռազմական գործողությունները։

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է համատեղ հայտարարությունը և այն անվանել «հսկայական մրցանակ Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ի ցեղասպանական հարձակման համար»։

Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը պլանավորում է «վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի նկատմամբ»։

Իսրայելը հայտարարել է, որ ճնշում է գործադրում ՀԱՄԱՍ-ի վրա՝ ազատ արձակելու մնացած պատանդներին, որոնք առևանգվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։ ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ նրանց կազատի միայն երկարատև հրադադարի և իսրայելական զորքերի դուրսբերման դիմաց։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եգիպտոսը միանում է 5-րդ սերնդի թուրքական KAAN կործանիչների արտադրությանը

Իսրայելի և Սիրիայի միջև լարվածությունը կավարտվի առաջիկա ժամերին․ ԱՄՆ պետքարտուղար

Եթե Իրանն իսկապես ցանկանում է բանակցել, մենք այստեղ ենք․ Թրամփ

Ռուբիոն մտահոգություն է հայտնել Սիրիայում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Դատախազությունը հրաժարվել է Գագիկ Ղազինյանի դեմ՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով հայցից

Իրանը կարող է ավելի ուժեղ հարվածել ԱՄՆ-ին, քան Իսրայելի հետ պատերազմի ժամանակ․ Խամենեի

Մոսկվան ուշադրությամբ հետևում է Արևմուտքի կողմից Ուկրաինա զենքի մատակարարումներին. Պեսկով

Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է, որ հարձակումները Սիրիայի կառավարության վրա շարունակվում են

Պուտինը վախենում է ԱՄՆ-ից. Զելենսկի

Չինաստանը դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ առևտրի համար պատժամիջոցային ճնշմանը

Սիրիան ի վիճակի չէ հակազդել Իսրայելին և հենվում է դաշնակիցների վրա

Թրամփի սահմանած մաքսատուրքերն ԱՄՆ բյուջեին գրեթե 50 միլիարդ դոլարի լրացուցիչ եկամուտ են բերել. FT

Թրամփի հետ վեճից հետո Մասկը փոխել է հեռախոսահամարը

Սիրիայում դրուզների կոտորած է սկսվել, Իսրայելի դրուզ համայնքն ընդվզում է

Իրանի գերագույն առաջնորդը կոչ է արել երկրի դատական համակարգին պատասխանատվության ենթարկել Իսրայելին և ԱՄՆ-ին