Երևանում հաշվել են՝ որքան ժամանակում կվերականգնվի Գյումրի-Կարս երկաթգծի հայկական հատվածը
Հոկտեմբերի 14, 2025

Երևանում հաշվել են՝ որքան ժամանակում կվերականգնվի Գյումրի-Կարս երկաթգծի հայկական հատվածը

By Մայիսի 06, 2025 183

Գյումրի-Կարս երկաթգծի հայկական հատվածի գործարկման համար կպահանջվի մոտ մեկ տարի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ ի պատասխան գրավոր հարցման։

Գյումրի-Կարս երկաթուղին չի գործում 1993 թվականից, գործարկման հնարավորությունն առաջին անգամ դիտարկվել է 2008 թվականին ՝ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման առաջին փորձի ժամանակ։ 2010 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավարությունը հայտարարեց, որ ընկերությունը սկսում է մշակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային նախագիծը։ Հարցը կրկին ասպարեզ եկավ արդեն 44-օրյա պատերազմից հետո՝ գլոբալ աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների ֆոնին։

Գերատեսչությունից հիշեցրել են, որ 2024 թվականի նոյեմբերին Հայաստանի և Թուրքիայի մի շարք պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ հանդիպում են ունեցել սահմանին։ Կողմերը քննարկել են Ախուրիկ-Աքյակա երկաթուղային սահմանային կետի գործարկմանն առնչվող տեխնիկական մանրամասներն ու նրբությունները և գնահատել Գյումրի-Կարս երկաթուղու տեխնիկական հնարավորությունները:

«Գյումրի - Թուրքիայի սահման հատվածում երկաթգիծը վերանորոգման կարիք ունի։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի օգնությամբ իրականացված նախնական գնահատականներով՝ երկաթուղու գործարկման ընդհանուր արժեքը կկազմի 32,4 մլն դոլար»,- նշել են գերատեսչությունում։

Ընդ որում, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկություն չունի Թուրքիայի տարածքում ճանապարհի վիճակի մասին, ուստի հաշվարկները ներկայացված են միայն հայկական կողմի աշխատանքների արժեքի մասին:

Ընդհանուր առմամբ, հայկական երկաթուղային հատվածում գնացքների գործարկման համար կպահանջվի մոտ մեկ տարի։

Երևանում կարծում են, որ Գյումրի-Կարս ճյուղի գործարկումը թույլ կտա դիվերսիֆիկացնել միջազգային երկաթուղային ճանապարհները Հայաստանի և հարևան երկրների միջև: Սա նաև հնարավորություն կստեղծի տարածաշրջանի երկրների միջև երկկողմ և տարանցիկ փոխադրումների կազմակերպման, ինչպես նաև Թուրքիայի միջոցով ԵՄ-ի հետ երկաթուղային կապ հաստատելու համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան

Մադագասկարի նախագահը լքել է երկիրը, բանակն ստանձնել է երկրի կառավարումը

«Ոչ մի Tomahawk չի լուծի ուկրաինական հակամարտությունը». Լուկաշենկո

«էն մյուս տղան» Էդպես էլ չհասկացավ, որ Թրամփը գործարք է կնքել Ալիևի ու Նեթանյահուի հետ․ Լևոն Զուրաբյան

Մադագասկարի խորհրդարանը քվեարկել է նախագահի պաշտոնանկության օգտին

Սասուն Միքայելյանը ՔՊ-ից նեղացա՞ծ է

Իսրայելը որոշել է Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև գտնվող Ռաֆահ սահմանային անցակետը չբացել