«Որդիների Կանչ» ՀԿ-ն լինելու է Սրբազանի կողքին մինչև հայրենիքի ազատագրումը
Նոյեմբերի 04, 2025

«Որդիների Կանչ» ՀԿ-ն լինելու է Սրբազանի կողքին մինչև հայրենիքի ազատագրումը

By Հունիսի 13, 2024 340

«Որդիների Կանչ» ՀԿ-ն  խստորեն դատապարտում է երեկ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում գործող իշխանության միակ հենարանը հանդիսացող ոստիկանական ուժերի կողմից կառավարության հրաժարականը պահանջող խաղաղ ցուցարարների հանդեպ դրսևորած վայրագությունները, խոշտանգումների, դաժանությունները, լուսաձայնային, բեկորային հատուկ միջոցների անհիմն կիրառումը և ցուցարարներին ուղղված հայհոյանքները:

Կարելի է արձանագրել, որ այսօրվա ՀՀ ոստիկանությունը ամբողջ աշխարհի առջև իրեն ցուցադրում է որպես անօրինական հրամաններ կատարող բազմահազարանոց մի հանցախումբ, որի վարձատրության չափը ուղիղ համեմատական է ցուցարարների հանդեպ գործադրած դաժանության աստիճանից:

Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած հերթական ինքնախոստովանությունը՝ թե դեռևս 2018թ-ին պետք է ասեր, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, ևս մեկ անգամ վկայում է, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանության հետ, և որ ամեն ինչ՝ 2018թ.-ից առայսօր եղել է նախօրոք պլանավորված, և՛ արցախյան 44-օրյա պատերազմի հրահրումը, և՛ պայմանավորված պարտությունը, և՛ հետագա տարիներին տեղի ունեցած, այսօր էլ շարունակվող և սպասվող աղետաբեր իրադարձությունները: 

Ոստիկանական բազմահազարանոց հաղթանդամ “տղամարդկանցով”  համալրված ուժերի օգտագործումը սեփական ժողովրդի՝ խաղաղ ցուցարարների դեմ, նրանց խոշտանգումը, առևանգումը, և նույն ուժերի չը՛ կիրառումը Արցախը ադրբեջանական զինված ուժերի դեմ միայնակ թողելիս,  Հայաստանի ինքնիշխան տարածքները թշնամուն հանձնելիս, հաստատում է այն հրամայականը, որ այս իշխանությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետության ղեկին և օր առաջ պետք է հեռանա կամ հեռացվի: 

«Որդիների Կանչ» ՀԿ-ն լինելու է Սրբազան պայքարում Սրբազանի կողքին մինչև հայրենիքի ազատագրումը թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանություններից:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Կպեք գործերիդ», քանզի նույնիսկ արհեստածին Ադրբեջանի սիրտ Ապշերոնը՝ Բաքու մայրաքաղաքով, ադրբեջանական չէր. Իրանագետ

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 4-ին

Թրամփը սպառնnւմ է կրճատել Նյու Յորքի ֆինանսավորումը

Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում․ «Հրապարակ»

Ֆինլանդիան առաջարկել է՝ Թրամփը և Պուտինը հանդիպեն նոյեմբերին կայանալիք G20 գագաթնաժողովին

Մեծ Բրիտանիան Ուկրաինային հրթիռներ է հատկացրել

«Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին. «Իրավունք»

Nissan-ը նախատեսում է թողարկել նոր սերնդի Patrol ամենագնաց

Քոչարյանը չի լինի հաջորդ խորհրդարանում

Նորաձևությունը և քննադատությունը սոցիալական մեդիայի դարաշրջանում. ինչպես է Lyas-ը ցուցադրությունների դիտումը վերածում զանգվածային միջոցառման

Կալանավորվել է Վեհափառի եղբորորդին

3-ամյա Տիգրանի հայրը կալանավորվել է. ՔԿ

ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին. Խամենեի

Նոբելյան մրցանակակիրն ԱՄՆ-ին կոչ է արել զինուժ կիրառել Մադուրոյի դեմ