Ոստիկանությունն արդարացիորեն է կիրառել լուսաձայնային նռնակներ․ Ալեն Սիմոնյան
Նոյեմբերի 04, 2025

Ոստիկանությունն արդարացիորեն է կիրառել լուսաձայնային նռնակներ․ Ալեն Սիմոնյան

By Հունիսի 13, 2024 284

Ոստիկանության կողմից Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում հատուկ միջոցները կիրառվել են արդարացիորեն։ Այս մասին կառավարության հարց ու պատասխանի ժամանակ նման գնահատական տվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

«Հարգելի գործընկերներ, ես ձեզ ասում էի, որ մի արեք, նպատակը սադրանքն է, դուք հույզերին տեղիք տվեցիք և Բագրատ Գալստանյանը դուրսը հայտարարեց, որ մենք այստեղ իրար ծեծում ենք և ուղղորդեց մարդկանց գրոհել ոստիկաններին։ Դրանից հետո սկսեցին Սիրահարների այգու միջոցով ներխուժել ոստիկանական պատնեշներից ներս, որից հետո ոստիկանությունը արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ։ Այդ բոլորը կազմակերպվել է և նախաձեռնվել է շատ վաղուց»,-ասաց Սիմոնյանը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ ինչպես կես ժամ առաջ, այնպես էլ մի ժամ առաջ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները խստիվ օրենքի շրջականերում։ 

Հիշեցնենք, որ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատվածում «Տավուշ հանուն հայրենիք»-ի շարժման մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշը և մոտենալ Ազգային ժողովի շենքին, որից հետո քաշքշուք և հրմշտոց սկսվեց։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիների վնասվածքներ են ստացել։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Կպեք գործերիդ», քանզի նույնիսկ արհեստածին Ադրբեջանի սիրտ Ապշերոնը՝ Բաքու մայրաքաղաքով, ադրբեջանական չէր. Իրանագետ

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 4-ին

Թրամփը սպառնnւմ է կրճատել Նյու Յորքի ֆինանսավորումը

Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում․ «Հրապարակ»

Ֆինլանդիան առաջարկել է՝ Թրամփը և Պուտինը հանդիպեն նոյեմբերին կայանալիք G20 գագաթնաժողովին

Մեծ Բրիտանիան Ուկրաինային հրթիռներ է հատկացրել

«Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին. «Իրավունք»

Nissan-ը նախատեսում է թողարկել նոր սերնդի Patrol ամենագնաց

Քոչարյանը չի լինի հաջորդ խորհրդարանում

Նորաձևությունը և քննադատությունը սոցիալական մեդիայի դարաշրջանում. ինչպես է Lyas-ը ցուցադրությունների դիտումը վերածում զանգվածային միջոցառման

Կալանավորվել է Վեհափառի եղբորորդին

3-ամյա Տիգրանի հայրը կալանավորվել է. ՔԿ

ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին. Խամենեի

Նոբելյան մրցանակակիրն ԱՄՆ-ին կոչ է արել զինուժ կիրառել Մադուրոյի դեմ