Փաշինյանը Բագրատ սրբազանի մոտ մարդ է ուղարկել. փորձել է հանդիպել նրա հետ. Ռուբեն վարդապետ Զարգարյան
Նոյեմբերի 04, 2025

Փաշինյանը Բագրատ սրբազանի մոտ մարդ է ուղարկել. փորձել է հանդիպել նրա հետ. Ռուբեն վարդապետ Զարգարյան

By Հունիսի 10, 2024 487

Հայաստանի այս իշխանությունը մի շատ վտանգավոր գործընթաց է սկսում՝ սորտավորում է մարդկանց և հոգևորականներին համարում երկրորդ սորտի մարդիկ, ասում՝ ձեր զգեստը հանեք, դրանից հետո նոր իրավունք կունենաք մասնակցել պետության գործերին։

Այսպիսինն է այս իշխանության ընկալումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ. սա դեռ բավարար չէ, հիմա նաև սուր են ճոճում հոգևորականների ուղղությամբ։

168 TV «Ռեվյու» հաղոդրաշարի եթերում, խոսելով ՔՊ-ական իշխանության կողմից Հայ Առաքելական եկեղեցու և եկեղեցու սպասավորների դեմ տարվող արշավի մասին, նման արձանագրում կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Բագրատ Սրբազանից հիմա ինչո՞ւ են վախենում. վախենում են, որովհետև, երբ մարդը կորցնելու բան չունի, մինչև վերջ գնալու է։ Նրա հետ առևտուր անել հնարավոր չի լինելու»,- ասաց Հայր Ռուբենը։

Նրա խոսքով՝ Բագրատ սրբազանի առաջնորդած այս շարժումն այս տարի չէ, որ ծնվել է. այն ծնվել է սրբազանի մտքում դեռ 4 տարի առաջ, երբ նա խոսում էր Տավուշի մարզի տարածքներն Ադրբեջանին հանձնելու այս իշխանության հանձնառության մասին։

«Փակագծեր եմ ուզում բացել. մինչև այս շարժումը գործնականորեն սկիզբ առնելը Սրբազանին են այցելել բազմաթիվ դեսպաններ, որոնց մեջ, ի դեպ, չի եղել Ռուսաստանի դեսպանը։ Բագրատ սրբազանի հետ հանդիպելու փորձ է արել նաև Նիկոլ Փաշինյանը։ Նման փորձ նա արել է այս շարժման սկսվելուց առաջ։

Փաշինյանը Սրբազանի հետ հանդիպելու առաջարկ է արել մեկ շաբաթ առաջ այն բանից, երբ ինքը ծաղրեց Սրբազանի մատուցած պատարագը՝ ասելով, թե ստենդափ պատարագ են անում։ Պարզ է, որ ուզում էր հանդիպել, որովհետև հասկանում էր՝ դիմադրության օջախ կա Տավուշում, ինչը կա նաև հիմա»,- ասաց Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ հարց տալով ՔՊ-ականներին՝ ի՞նչ փոխվեց ձեր կյանքում, չէ՞ որ ձեր ղեկավարը Բագրատ սրբազանի մոտ ուղակել էր մեկին, որը Փաշինյանի խոսքերն է փոխանցել սրբազանին, թե սրբազանը նվիրյալ հոգևորական է, այդ ինչպե՞ս եք հիմա նրան անվանարկում։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նորաձևությունը և քննադատությունը սոցիալական մեդիայի դարաշրջանում. ինչպես է Lyas-ը ցուցադրությունների դիտումը վերածում զանգվածային միջոցառման

Կալանավորվել է Վեհափառի եղբորորդին

3-ամյա Տիգրանի հայրը կալանավորվել է. ՔԿ

ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին. Խամենեի

Նոբելյան մրցանակակիրն ԱՄՆ-ին կոչ է արել զինուժ կիրառել Մադուրոյի դեմ

Մեղադրյալների միայն մի փոքր մասն է դատարանում. Ադրբեջանն Արցախի ղեկավարությանը «մեղավոր» է անվանել

Թուրքիան փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կարող է հասնել Իսրայելին

Իսրայելն ու ԱՄՆ-ը տարածաշրջանում պատրաստվում են ռազմական գործողությունների

Իտալիան կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ. Զախարովա

Վանաձորում փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դի են դուրս բերել

Արեգակի վրա մեկ ժամվա մեջ երկու հզոր բռնկում է գրանցվել

Փլուզում Վանաձորում. կա զnհ

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան. Արմեն Գրիգորյան

Diplo–ն հայտարարել է, թե հարաբերությունների մեջ է եղել և Կանադայի նախկին վարչապետի և Քեթի Փերիի հետ

«Շողակաթը» մասնակցելու է մրցույթին և շարունակելու է հեռարձակվել. նախարար