Հենապատն է ապամոնտաժվել, որը վերականգնվելու է. մարդիկ այստեղ ապրել են ու ապրելու են. Աճարկուտի ղեկավար
Նոյեմբերի 03, 2025

Հենապատն է ապամոնտաժվել, որը վերականգնվելու է. մարդիկ այստեղ ապրել են ու ապրելու են. Աճարկուտի ղեկավար

By Հունիսի 06, 2024 231

Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի վարչական ղեկավար Աշոտ Հարությունյանը վստահեցնում է՝ Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերանորոգման ընթացքում որևէ բնակչի հողամասի պատ չի քանդվել։

«Հենապատ և պատ հասկացությունները տարբեր են, հենապատեր կան ճանապարհի եզրերին, որոնք կառուցվել են 1979 թվականին։ Հիմա ճանապարհի շինարարության հետ կապված՝ քանդել ենք, որը նույնությամբ վերականգնվելու է։

Ես չգիտեմ՝ ով ինչ լուրեր է տարածում, թե բնակիչների գույքին վնաս է պատճառվելու և այլն, բայց ես վստահեցնում եմ՝ որևէ բնակչի գույքի վնաս չի պատճառվելու։ Կրկնում եմ՝ ճանապարհի հենապատն է ապամոնտաժվել, որը նույնությամբ ու ավելի լավ որակով վերականգնվելու է։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ պատեր չեն քանդվել, վնաս չի հասցվել մարդկանց, նման բան չկա, կարող եք գալ ու ձեր աչքով տեսնել։ Ավելին՝ բոլոր հենապատերը ճանապարհների եզրերին, համարվում են համայնքային սեփականություն, այսինքն՝ սա ճանապարհի սպասարկման տեխնիկական մասն է, այնպես չէ, որ հենապատը քանդում ու այդպես թողնում ենք, մենք մեր գյուղի թշնամին հո չե՞նք»,- 168.am հետ զրույցում նշեց Աճարկուտի վարչական ղեկավարը։

Նրա խոսքով՝ լուրերը, թե դա այլընտրանքային ճանապարհ է, այդպես չէ, գյուղի սովորական ճանապարհն է, որը նորոգում են, աշխատանքները սկսվել են 2024 թվականին։

«Ես տեղեկություն չունեմ, թե ինչ այլընտրանքային ճանապարհի մասին են խոսում։ Մենք ճանապարհն ավելի հարմարավետ ենք դարձնում, որն ունենալու է նաև մայթ։

Վատ բան կա՞, որ ճանապարհը սարքում ենք։ Ես խնդրում եմ, եկեք, տեղում ամեն ինչ տեսեք, տեսեք՝ ինչ աշխարհագրական դիրքում ենք գտնվում, ինչպես ենք ապրում և այլն։ Անհիմն խոսակցություններն ինձ զայրացնում են։

Մենք ուզում ենք մեր գյուղը զարգանա, իսկ դրա համար կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը»,- շեշտեց Աշոտ Հարությունյանը։

Հարցին՝ իսկ գյուղի զարգացման համար անվտանգությունը կարևոր չէ՞, Աճարկուտի վարչական ղեկավարը պատասխանեց.

«Խոսակցություններ են պտտվում, որ մեր գյուղը հայտնվել է թշնամու դիրքերի դիտարկման տակ, այդպես չէ։ Ես մեր գյուղի համար հստակ ասում եմ՝ մարդիկ այստեղ ապրել են, ապրում են ու ապրելու են։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հարձակում Լոնդոն մեկնող գնացքում

Քաղաքացին բարձրացել էր Կապուտջուղ սարը և մոլորվել

Ի՞նչ է պահում Պուտինն անձնական գրադարանում

Մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի առաջնությունը

Թրամփը խոսել է ԱՄՆ հաջորդ նախագահի հնարավոր թեկնածուների մասին

Ինչպես բարելավել քունը մեկ շաբաթում

Թրամփն այս պահին չի դիտարկում Tomahawk հրթիռների տրամադրումն Ուկրաինային

Վեհափառի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն ներկայացվեց․ մանրամասներ

Ոստիկանությունը բացահայտել է ավտոմեքենաներից գողություններ կատարող 16 խումբ

Նեթանյահուն կհամաձայնի ճանաչել Պաղեստինը․ Թրամփ

«Ինտերը» հաղթեց ավելացված ժամանակում

Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը․ կա 5 վիրավոր

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում նոյեմբերին. ամսական կանխատեսում

Թրամփն առաջարկել է կիրառել «միջուկային տարբերակը»

Մերցը և Նեթանյահուն հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ը պետք է հանձնի բոլոր պատանդների դիակները