ԱՄՆ գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփին վտարել միգրանտներին երրորդ երկրներ
Հոկտեմբերի 22, 2025

ԱՄՆ գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփին վտարել միգրանտներին երրորդ երկրներ

By Հունիսի 24, 2025 216

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումը՝ իրենց հայրենիքից բացի այլ երկրներ, հաղորդել է BBC News-ը։

Դատավորները չեղյալ են հայտարարել ստորին ատյանի դատարանի որոշումը, որը պահանջում էր կառավարությանը տալ միգրանտներին «իրական հնարավորություն»՝ պաշտոնյաներին տեղեկացնելու, թե ինչ ռիսկերի են նրանք բախվելու երրորդ երկիր արտաքսվելու դեպքում: Դատարանի երեք լիբերալ դատավորները դեմ են արտահայտվել մեծամասնության որոշմանը՝ ասելով, որ այն «խրախուսում է անօրինականությունը»:

Գործը վերաբերում է Մյանմարից, Հարավային Սուդանից, Կուբայից, Մեքսիկայից, Լաոսից եւ Վիետնամից ութ միգրանտների, որոնք մայիսին արտաքսվել էին ենթադրաբար Հարավային Սուդան ուղեւորվող ինքնաթիռով։ Թրամփի վարչակազմը նրանց անվանել է «վատթարագույններից վատթարագույնը»։

Բոստոնից ԱՄՆ օկրուգային դատավոր Բրայան Մըրֆին որոշել է, որ արտաքսումը խախտում է ապրիլին իր արձակած հրամանը, որի համաձայն՝ միգրանտները պետք է կարողանան ապացուցել, որ երրորդ երկրներ ուղարկվելու դեպքում իրենց կխոշտանգեն կամ կսպանեն, նույնիսկ եթե նրանց մյուս դատական բողոքարկումներն արդեն անհաջող էին եղել։

Անցյալ ամիս գերագույն դատարանը թույլ էր տվել Թրամփին վենեսուելացիներին զրկել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակից, ինչը վերաբերում էր մոտ 350 հազար միգրանտների: Մայիսին կայացված մեկ այլ որոշմամբ դատավորները նշել են, որ ԱՄՆ նախագահը կարող է ժամանակավորապես կասեցնել մարդասիրական ծրագիրը, որը թույլ է տվել Կուբայից, Հայիթիից, Նիկարագուայից եւ Վենեսուելայից գրեթե կես միլիոն միգրանտների երկու տարի մնալ ԱՄՆ-ում:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 24 Հունիսի 2025 12:38

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ հանրապետական սենատորները Թրամփին Նոբելյան մրցանակի կառաջադրեն COVID-19-ի պատվաստանյութի մշակման համար

ԱՄՆ փոխնախագահը կոչ է արել բոլոր երկրներին ներդրում ունենալ Գազայի հետպատերազմյան վերականգնմանը

Իմ օրոք հաջողվել է կանգնեցնել ութ պшտերшզմ, իսկ իններորդն արդեն ճանապարհին է․ Թրամփ

Թրամփը չեղարկել է Պուտինի հետ սպասվող հանդիպումը․ ՌԴ նախագահը պատրաստ չէ

ԱՄՆ-ի դաշնակիցները պատրաստ են զորք մտցնել Գազա, եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը. Թրամփ

Փաշինյանը մեկնել է Վրաստան․ այսօր նախատեսված է նրա առանձնազրույցը Կոբախիձեի հետ

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է «Շողակաթ»-ի դեմ ուղղված քայլը․ պահանջում է հետ կանչել օրինագիծը ԱԺ-ից

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկեցինք Սահմանադրական բարեփոխումների ընթացքը. Գալյան

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Իսրայել

Նեթանյահուն Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ քննարկել է Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Փաշինյան

Սարկոզին տեղափոխվում է բանտ

Եվրոպական առաջնորդները «պատերազմի են ձգտում»

Ռուսաստանը դեմ է առաջնագծում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Թրամփի գաղափարին

Ոստիկանությունը հազիվ թե կարողանա Լուվր վերադարձնել գողացված թանկարժեք իրերը. Reuters