Թրամփը պատասխանել է Մեդվեդևին. Եթե նա իրոք այդպես է ասել, և եթե դա հաստատվի, խնդրում եմ, անհապաղ ինձ տեղյակ պահեք
Հոկտեմբերի 22, 2025

Թրամփը պատասխանել է Մեդվեդևին. Եթե նա իրոք այդպես է ասել, և եթե դա հաստատվի, խնդրում եմ, անհապաղ ինձ տեղյակ պահեք

By Հունիսի 23, 2025 280

ԱՄՆ նախագահ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում խիստ քննադատել է Ռուսատսանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն այն մասին, որ որոշ երկրներ պատրաստ են Իրանին միջուկային զենք հանձնել: 

«Ես ճիշտ ե՞մ լսել, որ Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևը անփութորեն է արտասանել «N-բառը» և ասել, որ ինքը և այլ երկրներ միջուկային մարտագլխիկներ են մատակարարելու Իրանին: Նա իրականում ասել է՞ դա, թե՞ սա պարզապես իմ երևակայության արդյունքն է»,-գրել է նա:

«Եթե ​​նա իրոք այդպես է ասել, և եթե դա հաստատվի, խնդրում եմ, անհապաղ ինձ տեղյակ պահեք։ N բառին պետք չէ անլուրջ վերաբերվել: Կարծում եմ՝ հենց դրա համար էլ Պուտինն է «ՇԵՖԸ»։ Ի դեպ, եթե որևէ մեկը կարծում է, որ մեր «սարքավորումը» այս շաբաթավերջին հիանալի էր, ապա մեր ունեցած ամենաուժեղ և լավագույն սարքավորումները, որոնք մյուսների ունեցածից 20 տարի առաջ են, մեր միջուկային սուզանավերն են: Դրանք երբևէ կառուցված ամենահզոր և մահաբեր զենքերն են, և մենք հենց նոր արձակեցինք 30 Tomahawks հրթիռներ. բոլոր 30-ն էլ կատարյալ հարվածեցին իրենց թիրախին: Այսպիսով, բացի մեր հիանալի կործանիչ օդաչուներից, շնորհակալություն կապիտան և անձնակազմին»,-շարունակել է Թրամփը: 

Նշենք, որ Թրամփը N տառը նշելիս նկատի ունի անգլերեն Nuclear բառը, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է միջուկային: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ հանրապետական սենատորները Թրամփին Նոբելյան մրցանակի կառաջադրեն COVID-19-ի պատվաստանյութի մշակման համար

ԱՄՆ փոխնախագահը կոչ է արել բոլոր երկրներին ներդրում ունենալ Գազայի հետպատերազմյան վերականգնմանը

Իմ օրոք հաջողվել է կանգնեցնել ութ պшտերшզմ, իսկ իններորդն արդեն ճանապարհին է․ Թրամփ

Թրամփը չեղարկել է Պուտինի հետ սպասվող հանդիպումը․ ՌԴ նախագահը պատրաստ չէ

ԱՄՆ-ի դաշնակիցները պատրաստ են զորք մտցնել Գազա, եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը. Թրամփ

Փաշինյանը մեկնել է Վրաստան․ այսօր նախատեսված է նրա առանձնազրույցը Կոբախիձեի հետ

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է «Շողակաթ»-ի դեմ ուղղված քայլը․ պահանջում է հետ կանչել օրինագիծը ԱԺ-ից

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկեցինք Սահմանադրական բարեփոխումների ընթացքը. Գալյան

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Իսրայել

Նեթանյահուն Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ քննարկել է Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Փաշինյան

Սարկոզին տեղափոխվում է բանտ

Եվրոպական առաջնորդները «պատերազմի են ձգտում»

Ռուսաստանը դեմ է առաջնագծում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Թրամփի գաղափարին

Ոստիկանությունը հազիվ թե կարողանա Լուվր վերադարձնել գողացված թանկարժեք իրերը. Reuters