Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը չի օգնում Ուկրաինային: Այս մասին ՌԲԿ-Ուկրաինայի փոխանցմամբ՝ հայտնել է նախագահ Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների հետևանքներն արդեն նկատելի են. նավթի գները բարձրացել են, և դա ձեռնտու է Ռուսաստանին։
«Այս գործոնը մեզ հաստատ չի օգնում», - ասել է Զելենսկին։
Նա մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Արևմուտքի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության հնարավոր կրճատման կապակցությամբ:
«Ոչ ոք չի հավակնում Ամերիկայի և Իսրայելի հարաբերություններին, բայց մենք կցանկանայինք, որ Ուկրաինային տրամադրվող օգնությունը չնվազեր դրա պատճառով»,- հավելել է նա։
Նախօրեին ուկրաինական «Strana.ua» հրատարակությունը նույնպես նշել էր, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրման պատճառով Կիևին միայն բացասական հետևանքներ են սպառնում, քանի որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն անխուսափելիորեն կշեղի Արևմուտքի ուշադրությունն ու ռեսուրսներն Ուկրաինայից։
Զելենսկին ավելի վաղ դժգոհություն էր հայտնել, որ Միացյալ Նահանգներն ամերիկյան հրթիռներ է ուղարկում Իսրայել՝ Ուկրաինայի փոխարեն։
Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը մերժել է ռազմական ծախսերի մասին օրինագծի փոփոխությունը, որը նախատեսում էր 300 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային օգնելու համար: Այս մասին հաղորդում է Breaking Defense-ը:
Լրագրողների խոսքով՝ խորհրդարանի անդամները մեկ ժամից ավելի վիճել են այս փոփոխության շուրջ: Այն փաստաթղթում ներառելու առաջարկը ներկայացրել է Օհայոյի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Մարսի Կապտուրը:
«Այս միջոցառումը մերժվել է քվեարկության ժամանակ», - ասվում է հոդվածում:
Հոդվածում մեջբերվում են Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Թոմ Քոուլի խոսքերը: Ինչպես նա ասել է, Կիևին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ փոփոխության հաստատումը կարող է վտանգել ամբողջ օրինագծի աջակցությունը Հանրապետական կուսակցության անդամների կողմից:
Գյումրիում ուժեղ կարկուտ ու քամի է եղել, գյումրեցիները տեսանյութեր են տեղադրել սոցցանցերում։
Հաղորդվում է, որ ծառեր են կոտրվել, թիթեղներ պոկվել։
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները շուտով կհայտնվեն Թեհրանի երկնքում և կհարվածեն Իրանի ռեժիմի բոլոր օբյեկտներին և թիրախներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր գրասենյակի կողմից տարածված տեսաուղերձում։
«Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում, մենք կհարվածենք այաթոլլաների ռեժիմի բոլոր օբյեկտներին և թիրախներին», - ասել է Նեթանյահուն։
Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մնում եմ այն կարծիքին, որ Իրանի և Իսրայելի միջև լայնածավալ պատերազմ չի լինի։ Նաթանյահուն օգտվեց իրեն տրված վերջին շանսից, քանի որ գիտի շուտով կփլուզվի իր գլխավորած կոալիցիոն կառավարությունը, և Իսրայելը կպատրաստվի խորհրդարանական նոր ընտրությունների. այդ ընթացքում նրանց հանդարտություն է պետք։ ԻԻՀ-ի ղեկավարները շատ լավ գիտակցում են, որ խոցելի են երկրի պաշտպանական համակարգը, իշխանությունը, տնտեսությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը։ Հենց դրա համար էլ ինքնասպանության չեն գնա և լարվածությունը կթուլացնեն»։
Իսրայելի հարվածները Իրանի միջուկային օբյեկտների վրա վտանգավոր նախադեպ են ստեղծել, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։
Նա կոչ է արել Իսրայելի վրա ազդեցություն ունեցող պետություններին կոնկրետ ջանքեր գործադրել խաղաղությունը վերականգնելու համար։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը հայտնել է, որ նախարարները քննարկել են Իրանի և Իսրայելի միջև միջև ռազմական բախումների շուրջ ստեղծված իրավիճակը:
Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, հայտնել է Իսրայելի ՊԲ-ն։
Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հաղորդել էին Իրանի միջուկային նախագծի 9-ը առաջատար գիտնականի սպանության մասին։
Իսրայելի տարածքին հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի զինված ուժերը դա անհրաժեշտ կհամարեն, հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։
«Քանի դեռ մեր զինված ուժերը անհրաժեշտ են համարում, այս պատասխանը կշարունակվի, և կառավարությունը լիովին կաջակցի զինված ուժերի որոշումներին:
Մենք աջակցում ենք Գերագույն առաջնորդին և նրա որոշումներին», - ասել է նա:
Իսրայելի ռազմաօդային ուժերը շուտով կրկին կհայտնվեն Թեհրանի երկնքում՝ իրանական ռեժիմի բոլոր թիրախներին հարվածելու համար, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում. մենք կհարվածենք այաթոլլաների ռեժիմի յուրաքանչյուր օբյեկտին և յուրաքանչյուր թիրախին», - ասել է նա ազգին ուղղված տեսաուղերձում։