Live24
Սեպտեմբերի 01, 2025
Live24

Live24

Լուրեր

Իսրայելը չի ​​բացառում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ֆիզիկապես վերացնելու հնարավորությունը, սակայն նման քայլը կախված կլինի բազմաթիվ գործոններից, X սոցիալական ցանցում հայտնել է Իսրայելի Channel 12-ի քաղաքական մեկնաբան Ամիթ Սեգալը՝ հղում անելով տեղական քաղաքական աղբյուրին։

«Իսրայելը չի ​​բացառում Խամենեիին վերացնելու հնարավորությունը, սակայն դա կախված կլինի բազմաթիվ գործոններից, ինձ ասել է քաղաքական աղբյուրը», - գրել է Սեգալը։

Բաքվում Պակիստանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր քաղաքացիներին կոչ է արել զգուշություն ցուցաբերել Ադրբեջանում և Վրաստանում։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ադրբեջանում և Վրաստանում ներկայումս գտնվող Պակիստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել»,- նշվում է հայտարարության մեջ։

Դեսպանատան հանձնարարականը հրապարակվել է Իրանի և Իսրայելի միջև լայնածավալ հակամարտության ֆոնին։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, փոխգնդապետ Ավիհայ Ադրաեին հանդես է եկել իրանցիներին ուղղված կոչով․

«Սա հրատապ նախազգուշացում է բոլոր նրանց համար, ովքեր ներկայումս գտնվում են Իրանի զենքի գործարաններում և դրանց հետ կապված օբյեկտներում:

Ձեր անվտանգությունից ելնելով՝ խնդրում ենք անհապաղ լքել այդ օբյեկտները»,- նշված է հայտարարության տեքստում:

Թելեգրամյան ալիքները ներկայացնում են Իսրայելի՝ մանավորապես Թել Ավիվի շրջանի Բաթ Յամ քաղաքի վրա Իրանի վերջին հարձակման հետևանքները։

Կա ավելի քան հարյուր վիրավոր, վեց զոհ։

 
 
Կ

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կկանխի միջուկային զենքի ձեռքբերումը, բայց չի ընդունի համաձայնագիր, որը կսահմանափակի իսլամական հանրապետության խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու օրինական իրավունքները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին  օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը։

«Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը ենթադրում է Իրանին միջուկային զենքի ձեռքբերման կանխարգելում։ Սակայն, եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին իր օրինական միջուկային իրավունքներից (խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու), ապա մենք պատրաստ չենք նման համաձայնագրի», - նշել է նախարարը։

Իրան-Իսրայել հակամարտությունն աստիճանաբար վերածվում է բազմաշերտ պատերազմի. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Եթե բոլորը գիտեին, որ իսրայելական կողմն ունակ է սպանելու իրանական զինվորականների և հաղթահարելու Իրանի հակաօդային պաշտպանությունը, ապա քչերն էին հավատում, որ իրանցիները կարող են արդյունավետորեն հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելին։ 

Այս առումով վերջին երկու իրանական հարձակումներն, ակնհայտորեն, իմիջային լուրջ հարված են հասցրել Իսրայելին աշխարհում և Նեթանյահուի իշխանությանը երկրի ներսում։ 

Նախնական նշաններ կան, որ պատերազմը կարող է տեղափոխվել փոխադարձ հյուծման երկարատև փուլ, ուստի Նեթանյահուիի իշխանությունն ամեն ջանք գործադրում է պատերազմական ուղղակի գործողությունների մեջ ներքաշելու ԱՄՆ-ին, ինչը հղի է ողջ Մերձավոր Արևելքով մեկ լայնածավալ արյունահեղության վտանգով», - նշել է նա։ 

Հանրապետության տարածքում 15-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 18-ի կեսօրից հետո, 18-ի գիշերը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին  հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։

Երևանում հունիսի 15-ին, 16-ի գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 17-ի գիշերը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Միացյալ Նահանգները որևէ կապ չի ունեցել հունիսի 15-ի գիշերը Իրանին հասցված հարվածների հետ, բայց կպատասխանի Թեհրանին Միացյալ Նահանգների վրա հարձակման դեպքում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։

«Եթե ​​Իրանն ինչ-որ կերպ մեզ վրա հարձակվի, ԱՄՆ զինված ուժերի ամբողջ ուժն ու հզորությունը վրա կհասնեն ձեզ աննախադեպ մակարդակներով։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք հեշտությամբ գործարք կնքել Իրանի և Իսրայելի միջև և վերջ դնել այս արյունալի հակամարտությանը», - ասել է Թրամփը Truth Social-ում։

Նա կարծում է, որ ԱՄՆ-ն կկարողանա «հեշտությամբ» համաձայնության հասնել Իրանի և Իսրայելի միջև։ Սակայն Դոնալդ Թրամփը չի նշել հակամարտության ավարտի հնարավոր ժամկետները։

Իսրայելն այսօր գիշեր Իրանի վրա զանգվածային հարձակում սկսեց՝ վնասելով երկու նավթի պահեստարաններ։ Վառելիքի բաքերի վրա հարձակումը հրդեհեց Թեհրանը։ Իրանը պատասխանեց՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի երեք ալիք արձակելով։

Հրթիռակոծության հետևանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։ Փոխադարձ հարձակումները շարունակվել են:

Հաղորդվում է, որ Ռեհովոտում Վայցմանի գիտական ինստիտուտին պատկանող շենքը վնասվել է Իրանի կողմից իրականացված վերջին հրթիռակոծության հետևանքով։

The New York Times-ը, հղում անելով թերթին տրամադրված լուսանկարներին, հայտնում է, որ հրդեհ է բռնկվել «առնվազն մեկ շենքում, որտեղ տեղակայված են լաբորատորիաներ»։

Ըստ լրատվամիջոցների, մտավախություն կա, որ մարդիկ կարող են ներսում արգելափակված լինել։

Հունիսի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ։

 

Պտտահողմը, նախնական տվյալներով, Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։

Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել է ստեղծել հանձնաժողով` վնասի նախնական չափերն ուսումնասիրելու նպատակով։

Возможно, это изображение склад лесоматериалов

Возможно, это изображение Саграда Фамилия, река Арно и небоскреб

Возможно, это изображение 1 человек

Возможно, это изображение дерево

Возможно, это изображение дерево

Возможно, это изображение дерево

Нет описания фото.

Возможно, это изображение 1 человек

Нет описания фото.

Возможно, это изображение парник

Нет описания фото.

Ֆոտո

«Թրամփը ողջ է. Ռուսաստանն առաջ է շարժվում»․ Մեդվեդևը երկու վատ լուր է հայտնել երկվորյակ եղբայրների համար

Շատ ուրախ եմ մեր անձնական և, իհարկե, մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսության համար․ Փաշինյանը՝ Պուտինին

Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Հայաստանի և Պակիստանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանի հարցը, բարձր գնահատել երկկողմ հարաբերությունները

Թրամփի որդին չի բացառել նախագահի պաշտոնում առաջադրվելը

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները. Հայաստանը չի մասնակցում

Հավելյալ գումարի դիմաց՝ սեպտեմբերի 1–ից հնարավոր է՝ վարորդական վկայականի համար «արագացված» քննություն տալ

Իրանը պետք է որդեգրի երկակի ռազմավարություն Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ

Սոչիի օդանավակայանում հետաձգված է ութ չվերթ․ դրանց թվում՝ Երևան մեկնող և Երևանից ժամանող չվերթները

Թուրքիան կշարունակի համբերատար կերպով հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը. էրդողան

Հայաստանն ու Հնդկաստանը մտադիր են ակտիվացնել տրանսպորտային կապերը, ընդլայնել առևտրի ծավալները. դեսպան

Իրանը հայտնել է 12-օրյա պատերազմի ընթացքում 21 իսրայելական ռազմավարական օբյեկտի ոչնչացման մասին

Դիլիջանում վթարի են ենթարկվել Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռները

Կրակոցներ Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմաց գտնվող զբոսայգում. կա զոհ