Live24
Սեպտեմբերի 01, 2025
Live24

Live24

Լուրեր

Իրանն ունի ապացույցներ, որ ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքում տեղակայված ուժերն աջակցել են Իսրայելին Իսլամական Հանրապետության տարածքում հարվածներ հասցնելու հարցում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ։

«Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիան չէր կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների համաձայնության և աջակցության։ Մենք ունենք համոզիչ ապացույցներ, որ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերն օգնություն են ցուցաբերել Իսրայելին այդ հարձակումները իրականացնելու գործում», – նրա խոսքերն է մեջբերել «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որևէ կապ չի ունեցել հունիսի 15-ի գիշերը Իրանին հասցված հարվածների հետ, բայց կպատասխանի Թեհրանին Միացյալ Նահանգների վրա հարձակման դեպքում։

«Եթե ​​Իրանն ինչ-որ կերպ մեզ վրա հարձակվի, ԱՄՆ զինված ուժերի ամբողջ ուժն ու հզորությունը վրա կհասնեն ձեզ աննախադեպ մակարդակներով։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք հեշտությամբ գործարք կնքել Իրանի և Իսրայելի միջև և վերջ դնել այս արյունալի հակամարտությանը», – ասել է Թրամփը Truth Social-ում։

Նա կարծում է, որ ԱՄՆ-ն կկարողանա «հեշտությամբ» համաձայնության հասնել Իրանի և Իսրայելի միջև։ Սակայն Դոնալդ Թրամփը չի նշել հակամարտության ավարտի հնարավոր ժամկետները։

Իսրայելն այսօր գիշեր Իրանի վրա զանգվածային հարձակում սկսեց՝ վնասելով երկու նավթի պահեստարաններ։ Վառելիքի բաքերի վրա հարձակումը հրդեհեց Թեհրանը։ Իրանը պատասխանեց՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի երեք ալիք արձակելով։

Հրթիռակոծության հետևանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։ Փոխադարձ հարձակումները շարունակվել են:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Իրան-Իսրայել հակամարտությանը և այդ համատեքստում մեր տարածաշրջանի իրավիճակին։

Նա մասնավորապես գրել է. «Իրան-Իսրայել պատերազմի սկիզբը իր հետ բերեց նոր ռազմա-քաղաքական իրողություններ, այն ինչ արդեն ակնհայտ երևում է.

- պայմանականորեն «երրորդ համաշխարհային պատերազը» մտավ նոր՝ երրորդ փուլ, ուկրաինական պատերազմը և պատերազմը Գազայի հատվածում առաջին և երկրորդ էտապներն են

- վարկաբեկվեց Իսրայելի անխոցելիության առասպելը

- պարզվեց, որ F-35 նույնպես խոցելի է

- Իրանը, որ իներտ դիրքորոշում էր որդեգրել արցախյան երկրորդ պատերազմում, առերեսվեց իր թույլ տված ռազմավարական անհեռատես սխալին, պարզվեց, որ նրա հյուսիսային սահմանը անվտանգ չէ

- արդեն երևում են բախվող բևեռները՝ ԱՄՆ/Իսրայել/Մեծ Բրիտանիա/Ֆրանսիա և նրանց դաշնակիցներ, Իրան/ՌԴ/Հյուսիսային Կորեա/Չինաստան և նրանց աջակիցներ

- Ուկրաինայի դիրքերի թուլացում, արևմտյան օգնությունների ծանրության կենտրոնը տեղափոխվում է Իսրայել

- անկախ Հորմուզի նեղուցի փակվելու հանգամանքից նավթի համաշխարհային շուկայում մեծանում է ռուսական նավթի նշանակությունը

- իրանական նորագույն զինատեսակների, հատկապես հրթիռների թեսթավորում և որակական փորձարկման և ստուգման իրականացում

- Չինաստանի դիրքավորման և գործողությունների ծավալման ուղղությունները, ծավալներն ու տեսակները մնում են դեռևս լրիվ չբացահայտված

- Թուրքիան ինչպես, որ երկրորդ աշխարհամարտում էր, այս անգամ ևս ամենայն հավանականությամբ դուրս կգա անկորուստ, որովհետև ցուցադրում է ճկուն դիվանագիտություն

- պատերազմի սրման պայմաններում իրանական կողմի ուշադրությունը բևեռվում է Բաքու-Ջեյհան նավթատարի վրա, որն Իսրայելին սնող կարևոր ուղի է

- Իրանը հաջող ելքի դեպքում ներքին խնդիրների մեջ առաջնային է դիտելու ադրբեջանական գործոնի չեզոքացումը

- Թուրքիան ուժեղացնում է իր տարածաշրջանային դերակատարումը և դրա շնորհիվ Ադրբեջանը ամրապնդելու է իր անվտանգությունը

- ռազմարվեստի մեջ մուտք է գործում նոր գործիք՝ նախքան պատերազմը հակառակորդի տարածքում անօդաչուների գաղտնի բազաների ստեղծում, առաջին փորձը Ռուսաստանում էր, երկրորդը Իրանում:

Այսօրվա իմ դիտարկումները, եթե իհարկե չեմ սխալվում:

Հունիսի 15-ին Հայաստանը նշում է Պետական դրոշի օրը։ Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։

Շնորհավորում ենք Հայաստանի դրոշի օրվա առթիվ։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամիջոցները հակահայկական բնույթի էժանագին ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իրանահայերը և ՀԱԵ Իրանի կառույցները, իբր, լրտեսական տեղեկատվություն են փոխանցում Իսրայելին։

Պարզ է, որ այս ստահոդ գրվածքները լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ Իրանի բոլոր պատերազմներում անձնազոհաբար իրենց ծննդավայրի համար մարտնչած իրանահայության՝ Իրանի պետության և ժողովրդի կողմից դրական ընկալման վրա։

Նպատակը մեկն է՝ պանթյուրքական ակտիվիստների միջոցով տեղափոխել ապատեղեկատվությունը պարսկալեզու սոցցանցային տիրույթ՝ հուսալով, որ այն կազդի իրանցիների հասարակական տրամադրությունների վրա»։

Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղացական արշավին։

«Ամբողջ հայ ազգին ալեկոծել է ՀՀ վսեմաշուք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ կատարված պնդումները։

Որոշ շրջանակներ խոսում են «նոր կաթողիկոս» ընտրելու մասին եւ իմ անունն է շրջանառվում որպես թեկնածու, հետեւաբար պարտքս եմ համարում պարզաբանում ներկայացնել՝ ավելորդ խոսակցությունները կանխարգելելու համար։

Ա. Ներկայիս մեր Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետն է։ Եկեղեցական դասն ու համայն հավատացյալ ժողովուրդը պետք է հավատարիմ մնա նրան, պաշտպանի եւ միշտ աղոթի։

Բ. Այս օրերին պարոն վարչապետի կողմից սույն խնդրի արծարծումը հստակ քաղաքական առնչություն ունի, հատկապես հաշվի առնելով, որ 2026թ.–ին լինելու ե քաղաքական ընտրություններ։ Հարցը բոլոր քաղաքական շահերը գերազանցող բնույթ ունի եւ այդպէ՛ս նրբօրէն պէտք է ձեռք առնուի եթէ ոչ, կը ստանայ Եկեղեցի-Պետութիւն ընդբախումի մը վիճակ, այդ պարագային մեր դիրքը յստակ թող լինի ամենուն. Մեր Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ շահերը եւ անկախութիւնը կը պաշտպանենք բոլոր արտաքին ճնշումներու դէմ:

Գ. Մենք լուծումը կը տեսնենք համբերութեամբ 2026ի Ընտրութիւնները սպասելու մէջ: Արդէն Մայր Աթոռը 2026ին Եկեղեցական Ներկայացուցչական Ժողով հրաւիրած է: Նոյնիսկ կարելի է, որ այդ վերածուի Ազգային Եկեղեցական Ժողովի: Անձնապէս գիտենք, որ Վեհափառ Հայրապետն ալ շատ յոգնած է այս վիճակէն: Սակայն եւ այնպէս որքան որ ծանօթ ենք իր նկարագրին ետ քայլ չի նետեր արտաքին քաղաքական ճնշումներու ներքեւ, ե՛ւ իրաւունք ունի:

Մեր հայրական յորդորն է բոլոր անոնց որոնք հարազատօրէն կը մտածեն Առաքելական մեր եկեղեցւոյ բարօրութիւնը եւ Հայաստանի անդորրութիւնը. Պահ մը ետ քաշուիլ եւ Տիրոջ առջեւ կենալ, խաչակնքել եւ Քրիստոսի իշխանութեան յանձնել իրավիճակը աղօթքով եւ ապաշխարութեամբ: Եկէ՛ք, հրաժարինք իրարու որսորդը դառնալէ եւ իրարու հանդէպ ցոյց տանք այն ողորմութիւնը, զոր Տէրը մեզի ցոյց կուտայ:

«Ցուցու՜ր մեզի ո՛վ Տէր, քու ողորմութիւնդ եւ քու փրկութիւնդ մեզի տուր: Ողորմութիւնը ու ճշմարտութիւնը իրարու հանդիպեցան, արդարութիւնը եւ խաղաղութիւնը իրար համբուրեցին: Տէրը բարութիւն պիտի տայ այն ատեն ու մեր երկիրը՝ իր պտուղը» Սաղմոս 85:7,10,12

Խաղաղութիւն ամենեցուն»։

Ռուբլին կրկին թանկացել է

Rate.am-ում հունիսի 15-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. 

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 386 դրամը:

Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 439 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 444 դրամը:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.77 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.85 դրամը:

Իսրայելի վրա Իրանի կողմից մի քանի հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 240-ը: Հայֆա, Թեմրա և Բաթ Յամ քաղաքներում, որտեղ հարված է հասցվել բարձրահարկ շենքի, անհետ կորել է 35 բնակիչ, հաղորդում է իսրայելական Ynet պորտալը՝ հղում անելով ազգային շտապօգնության ծառայությանը:

Բամ Յամի վրա Իրանի կողմից հասցված հարվածի հետևանքով բազմահարկ բնակելի շենքը ծանր վնասվել է, դրա մի մասը փլուզվել է: Շտապօգնության ծառայության վերջին տվյալների համաձայն՝ Բատ Յամում և հարևան Ռեհովոտ քաղաքում վիրավորվել է 137 մարդ:

Չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա, զոհվել է։ Սակայն, թերթը պարզաբանում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ արտակարգ ծառայությունները որոնում են փլատակների տակ գտնվող մարդկանց։ Թեմրայի վրա հարվածի հետևանքով զոհվել է ևս չորս մարդ։ Առնվազն 14 մարդ վիրավորվել է։

Իրանի հարձակումը պատասխան էր Իսրայելի «Աճող առյուծ» գործողությանը, որը սկսվել էր հունիսի 13-ին: Ավելի ուշ Իսրայելը նոր հրթիռային հարվածներ հասցրեց՝ վնասելով Թեհրանում գտնվող երկու նավթի պահեստարան և հրդեհելով այդ օբյեկտները:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել է հարվածել «այաթոլլայի ռեժիմի բոլոր օբյեկտներին և թիրախներին»։ The Wall Street Journal-ը գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է պարոն Նեթանյահուին չմիջամտել Իրանի դեմ հարվածներին։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը պնդում է, որ Միացյալ Նահանգները չեն մասնակցել Թեհրանի դեմ հարձակմանը։

Ամերիկյան Սոլթ Լեյք Սիթի քաղաքում (Յուտա նահանգ) ցույցի ժամանակ կրակոցներ են տեղի ունեցել, և մեկ մարդ գտնվում է ծանր վիճակում, հայտնում է քաղաքային ոստիկանությունը X սոցիալական ցանցում։

«Մենք հետաքննում ենք կրակոցների դեպք, որը, ենթադրաբար, կապված է Սթեյթ փողոցի մոտ տեղի ունեցած ցույցի հետ... Կարող ենք հաստատել, որ կրակոցների հետևանքով մեկ մարդ ծանր վիճակում է», - ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ոստիկանությունը միջադեպից հետո ձերբակալել է մեկ անձի: Տեղական հեռուստաընկերությունը և KUTV հեռուստաալիքը հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ ուղղված «Ո՛չ թագավորներին» (No Kings) համազգային բողոքի ակցիայի ժամանակ:

Հայաստանը չի մասնակցել Աստանայում ԱՊՀ երկրների ՆԳՆ քրեական ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությանը:  Ղազախստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ քննարկվել են զենքի ապօրինի շրջանառության ուղիների խափանման, օպերատիվ տեղեկատվության փոխանակման ուժեղացման և հանցավոր խմբերին հակազդելու միջոցները:

Բացի Ղազախստանից, մասնակցում էին Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները: 

Եթե ԱՄՆ–ն ներգրավվի այս պատերազմում, չի բացառվում՝ Թուրքիայի իշխանությունների ներքո գործող պանթյուրքիստական կազմակերպությունները սկսեն ակտիվ գործողություններ, որոնց նպատակը կլինի Ատրպատականը դուրս բերել Իրանի կազմից եւ հետագայում միացնել Ադրբեջանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Եթե Միացյալ Նահանգները լայնածավալ ռազմական գործողություններ սկսի, Թուրքիան, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, չի մասնակցի դրանց Իրանի դեմ։ Թուրքիան տասնամյակներ շարունակ ստեղծել եւ կառավարում է հատուկ ծառայությունների միջոցով պանթյուրքիստական կազմակերպությունների, որոնք գործում են Իրանի Ատրպետական նահանգում։ Այդ կազմակերպությունները մինչեւ հիմա Իրանը չի վերացրել։ Եթե իսկապես ԱՄՆ–ն ներգրավվի, լայնածավալ ռազմական  սկսվեն, Իրանում դա կարող է առաջացնել զանգվածային ներքին ընդվզումների իշխանությունների դեմ, չի բացառվում այդ պանթյուրքիստական կազմակերպությունները կսկսեն ակտիվ գործունեություն ծավալել, որոնց նպատակը կլինի Ատրպատականը դուրս բերել Իրանի կազմից եւ հետագայում միացնել Ադրբեջանին»,– ասաց թուրքագետը։

Անդրադառնալով թուրք–իրանական եւ թուրք–իսրայելական հարաբերություններին, Սաֆրաստյանը նկատեց, որ դրանք Մերձավոր Արեւելքի դիվանագիտության ամենահետաքրքիր էջերից են. «Թուրքիան եւ Իրանը միմյանց տանել չեն կարողանում, բայց վերջին 100 տարում գտել են այնպիսի բալանս, որը թույլ է տվել խուսափել ռազմական բախումից։ Երկուսն էլ ունեն հնարավորություն ներազդելու միմյանց վրա, ինչն էլ «ստիպում» է գտնել բալանս։ Եթե ռազմական բախում լինի, կնշանակի՝ երկուսի դիրքերն էլ կնվազի Մերձավոր Արեւելքում։ Թուրք–իսրայելական հարաբերությունները նույնպես ամենակարեւորներից են։ Վերջին շրջանում, սակայն, թուրք–իսրայելական հարաբերությունները լարված են, ինչը կապված է Սիրիայի եւ Գազայի հետ։ Թուրքիայի ղեկավարությունը սկսել է կիրառել շատ սուր հակաիսրայելական հռետորաբանություն։ Թուրքիայի նպատակն է ուժեղացնել իր դիրքերը իսլամական աշխարհում եւ դրա համար օգտագործվում է Իսրայելը որպես թիրախ։

Ֆոտո

«Թրամփը ողջ է. Ռուսաստանն առաջ է շարժվում»․ Մեդվեդևը երկու վատ լուր է հայտնել երկվորյակ եղբայրների համար

Շատ ուրախ եմ մեր անձնական և, իհարկե, մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսության համար․ Փաշինյանը՝ Պուտինին

Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Հայաստանի և Պակիստանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանի հարցը, բարձր գնահատել երկկողմ հարաբերությունները

Թրամփի որդին չի բացառել նախագահի պաշտոնում առաջադրվելը

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները. Հայաստանը չի մասնակցում

Հավելյալ գումարի դիմաց՝ սեպտեմբերի 1–ից հնարավոր է՝ վարորդական վկայականի համար «արագացված» քննություն տալ

Իրանը պետք է որդեգրի երկակի ռազմավարություն Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ

Սոչիի օդանավակայանում հետաձգված է ութ չվերթ․ դրանց թվում՝ Երևան մեկնող և Երևանից ժամանող չվերթները

Թուրքիան կշարունակի համբերատար կերպով հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը. էրդողան

Հայաստանն ու Հնդկաստանը մտադիր են ակտիվացնել տրանսպորտային կապերը, ընդլայնել առևտրի ծավալները. դեսպան

Իրանը հայտնել է 12-օրյա պատերազմի ընթացքում 21 իսրայելական ռազմավարական օբյեկտի ոչնչացման մասին

Դիլիջանում վթարի են ենթարկվել Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռները

Կրակոցներ Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմաց գտնվող զբոսայգում. կա զոհ