Live24
Սեպտեմբերի 01, 2025
Live24

Live24

Լուրեր

Երկուշաբթի առավոտյան կլինեմ Ազգային ժողովում. հետաքրքիր է լինելու. Նարեկ Մալյան. Տեսանյութ

 

Իրանի և ԱՄՆ-ի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար հունիսի 15-ին նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Դեռևս պարզ չէ, թե ինչ որոշում կկայացնենք կիրակի օրը այս հարցի վերաբերյալ», – դիվանագետի խոսքերն է մեջբերում NourNews գործակալությունը։

Ավելի վաղ Բաղային ասել էր, որ Իսրայելի հարձակումից հետո Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները դարձել են անիմաստ։

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ բուռն կրքեր էին բորբոքվել: Այն աստիճան բուռն, որ նույնիսկ երդվյալ քպականները թեթևակի «իրար կպան»: Չէ, հարցը, որ հանձնաժողովի օրակարգում էր, քպական իշխանության վարած «քաղաքականության» հետևանքով ահագնացած արտաքին սպառնալիքներին ուղղակիորեն չէր առնչվում, այլ անուղղակիորեն: Խոսքը քպական «փայլուն գլուխներում» ծագած այն մտքի մասին է, որ եթե անհնար է պայքարել զորակոչային ու նախազորակոչային համակարգված կոռուպցիայի դեմ, ապա եկեք այն օրինականացնենք: Սա՝ եթե ընդհանրացնելու լինենք ընդհանուր գաղափարը:

Կարճ ասած՝ խոսքը «բանակից փողով ազատվելու» դրոշմն ստացած օրենսդրական փաթեթի մասին է, որի անվանական նախաձեռնողը քպական Հայկ Սարգսյանն է, և որին կողմ է կառավարությունը:

Բայց խնդրահարույց և հանրության կողմից ծաղրական և կոշտ արձագանքների արժանացած նախագիծը «ճյուղային» հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ. անհրաժեշտ էր 6 «կողմ» ձայն, քվեարկությամբ պարզվեց՝ 5 «կողմ» է, իսկ հանձնաժողովի քպական անդամներից մեկն էլ... «ձեռնպահ» քվեարկեց:

Դրանից հետո մթնոլորտն ավելի շիկացավ: Փոխադարձ կսմթոցներ հնչեցին հենց քպականների միջև: Կարելի էր երկար հետևել այդ «աչք շոյող» իրարուտոցուն, բայց այստեղ հետաքրքիր են նաև այլ հանգամանքներ: Նախ՝ բանից պարզվեց, որ իրենք՝ քպականներն էլ կամ նրանց մի որոշակի մասը այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ են ուզում անել, բացի այն, որ ուզում են օրինականացնել կաշառակերությունը: Պարզվեց նաև, որ Նիկոլ Փաշինյանն ու քպական քարոզչությունը ստում են (մեծ նորություն չէ, իհարկե), երբ հայտարարում են, թե «համակարգային կոռուպցիա չկա»: Այդ քարոզչական թեզը շարունակաբար հերքում է հենց օրենսդրական նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը, երբ հետևողականորեն հայտարարում է, որ անխտիր բոլոր հարուստների զավակները այս կամ այն կերպ խուսափում են պարտադիր զինծառայությունից: Ավելին, նա նշեց, որ չի տեսել, որ որևէ հարուստի զավակ պատերազմում զոհված լինի։ Նա պարզ հայտարարեց, որ եթե նախագիծը չընդունվի, կասկածի տեղիք է լինելու, որ բանակի և բժշկական հանրույթի միջև փոխհամաձայնեցված կոռուպցիոն սխեմաներ են գործում։ Այսինքն, փաստացի բավականին թափանցիկ ակնարկներ արվեցին առ այն, որ հիշյալ օրինագծի ընդունումն արգելակելու նպատակը առաջիկա զորակոչի ընթացքում ինչ-ինչ կոռուպցիոն ռիսկերի հնարավորություն տալն է: Բնականաբար, կարող են նաև հակադարձ մեղադրանքներ հնչել, որ խնդրահարույց օրինագծի ընդունմանը ձգտող շրջանակներն էլ իրենց որոշակի շահերն ունեն:

Սա այն դեպքերից է, երբ ուզում ես ասել՝ հանգստացեք, երկուսդ էլ ճիշտ եք: Իսկ մեծ հաշվով, հիմնականն այն է, որ ներկայացված է այն աստիճան «հում» և անհեթեթ նախագիծ, որ նույնիսկ քպականների մեջ են գտնվել անձինք, որոնք դա հասկանում են և դեմ են դրան, որքան էլ որ դա զարմանալի հնչի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայ քաղաքական էլիտան «Դվին» ռեստորանային համալիրում հունիսի 12-ին նշել է Ռուսաստանի օրը, որի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Միջոցառումը փակ է եղել լրատվամիջոցների համար: Մեր աղբյուրը պատմեց, որ ներկա են եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Անգամ կատակեց՝ Ռուսաստանը Հայաստանում կարողացավ միավորել քաղաքական խայտաբղետ ներկապնակը: 

Իշխանությունից եւս բազմաթիվ ներկայացուցիչներ են եղել՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Քննչական կոմիտեի ղեկավարը, ինչպես նաեւ՝ ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ, հայաստանաբնակ ռուս ընտանիքներ, գործարարներ։ Միջոցառումն անցել է խնջույքային միջավայրում, ներկաների ուշադրությունը գրավել է հատկապես Մհեր Գրիգորյանի պահվածքը: Ասացին՝ նա իրեն զգում էր՝ ինչպես ձուկը ջրում, ջերմ զրուցել է դեսպանի հետ, կենացներ, բաժակաճառեր ասել եւ հեռացել է ամենավերջինը»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները ՍՄՍ են ստացել՝ թիրախավորելու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ մյուս բոլորին, ովքեր կհամարձակվեն սատարել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդին:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանական կուլիսներում որոշված է ամեն կերպ «չեզոքացնել» Տեր-Պետրոսյանին ու նրա թիմակիցներին՝ լուծելով նաեւ 2026-ին ընդառաջ առաջին նախագահի թիմի մասնակցության չեզոքացման հարցը:

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը հայտնի էր տերպետրոսյանական իր հայացքներով, ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը՝ միաժամանակ հիշատակելով Վանո Սիրադեղյանին ու նրան մեղադրելով ընտրակեղծարարության համար։

«… նորանկախ Հայաստանի նաեւ կաթողիկոսական ընտրությունների կեղծման կնքահայրն է՝ Վանոների միջոցով»,- գրել էր Արայիկ Հարույթունյանը, ով հրապարակներում «Լեւո՜ն-Լեւո՜ն» էր գոռում։ Իշխանություններն այնքան են ահաբեկվել, որ մոռացել են անգամ, որ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գլխավորել է «ընտրակեղծարարության կնքահայր» Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովը, անձամբ մասնակցել նրա հուղարկավորությանը:

Բայց Արայիկ Հարությունյանը միակը չէ այդ թիմում. նույն կերպ երախտամոռության հարցում մրցավազքի մեջ են մտել նաեւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը անհարիր բառապաշարով «հարձակվել» էր Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա՝ մոռանալով, որ ընտրակեղծիքներով ձեւավորված իշխանության մեջ իր հայրը աշխատել է ԱԺ փոխխոսնակ:

«Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Կտրիճ Ներսիսյանի` կուսակրոնության ուխտը խախտած լինելու մասին ակնհայտ ճշմարտությունը բարձրաձայնելն ու դրանից բխող պատասխանատվություն ակնկալելը համեմատել է ցարական Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցու գույքի բռնագանձման ու հայկական դպրոցների փակման հետ:
Այսինքն կաթողիկոսի` Աստծո առաջ տրված ուխտը պահպանել ակնկալելը նույնն է, ինչ եկեղեցու գույքը բռնագանձելն ու հայկական դպրոցներ փակելը: Ինչպիսի իմաստուն վերլուծություն:

Այս դարակազմիկ մտքերի վերջում էլ սուրբ ուխտը խախտածի պաշտպան Տեր-Պետրոսյանը Փաշինյանին անվանել է ազգադավ ու սրբապիղծ:

Այսպիսով` Լեւոն Տեր-Պետրոսյանի` Լեւոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված: Շատ ափսոս»,- հայտարարել էր Ռուբինյանը, ով մեծացել է Զուրաբյանի աչքի առաջ՝ նրա գաղափարներով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով Իսրայելի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։

Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ.

. էլեկտրոնային հասցեով (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։), 

. սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով,

. ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։

Ավելի վաղ նման հայտարարություն էր տարածել Իրանում ՀՀ դեսպանությունը։

«Հրապարակը» գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ստացավ 5 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայներ։ Ըստ ԱԺ կանոնակարգ- օրենքի՝ ձեռնպահն ավելի մոտ է դեմ դիրքորոշմանը, ուստի ձայները հավասարվեցին, եւ նախագիծը չանցավ։

Քվեարկությունից անմիջապես հետո Սարգսյանը բարկացած դուրս եկավ քննարկման սենյակից։ Քննարկման ընթացքում ՔՊ-ականները, մեղմ ասած, կերան իրար, Անդրանիկ Քոչարյանը Հայկ Սարգսյանին մեղադրեց վիճակագրություն կեղծելու եւ այլնի մեջ, իսկ եզրափակիչ ելույթում էլ Սարգսյանը Քոչարյանին մեղադրեց, որ ի սկզբանե կողմ է եղել նախագծին, մասնակցել է քննարկումներին, Փաշինյանն էլ է հավանություն տվել, եւ իր համար հասկանալի չէ, թե ինչու են հիմա խմբակցությունում դեմ։ 

Հաշվի առնելով, որ Փաշինյանին պատգամավորը շնորհակալություն հայտնեց, ստացվում է, որ կա՛մ իշխող խմբակցությունն ինքնագլուխ է տապալել նախագիծը, կա՛մ էլ Փաշինյանը, սովորույթի համաձայն, սկզբում հավանության է արժանացրել նախագիծը, հետո նրան հասկացրել են, որ դա հակասահմանադրական է, նաեւ հարվածելու է իշխանության ռեյտինգին, ու «զադնի է դրել»` մերժելու գործը բարդելով խմբակցության ուսերին։ Մենք նախապես գրել էինք, որ ՔՊ-ում մեկ մարդու պես դեմ են նախագծին, խմբակցության փակ նիստում նրանք հորդորել էին պատգամավորին` հետ կանչել կամ խմբագրել նախագիծը, հատկապես որ պարզվել էր` ԶՈՒ գլխավոր շտաբն ի սկզբանե դեմ է եղել դրան»։

Քաղաքագետ Էդուարդ Աբրահամյնաը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե Իրանն իսկապես ցուցադրի, որ ունի ոչ միայն բավարար քանակով հարստացված պլուտոնիում, այլ նաև միջուկային զենքի փորձարկում իրականացնի՝ դա կբերի լրջագուն աշխարհաքաղաքական հետևանքների մեծ Մերձավոր Արևելքում։

Դա կնշանակի, որ արդեն իսկ խարխլված միջուկային ուժային բալանսը խախտվել է ու օրինակ Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան արդարացիորեն կձգտեն նույնպես ունենալ միջուկային զենք՝ կարգավիճակի և անվտանգության նկատառումներից ելնելով»։

Իրանագետ Վարդան Ոսկայնաը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ առաջիկա ժամերին Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում։

Իրանի վրա այսօրվա լայնածավալ իսրայելական հարձակումն այս պետությանն այլևս փաստացի լեգիտիմ պատճառ է տվել միջուկային զենք ստեղծելու»։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին՝ կոչ անելով դատապարտել Իսրայելի հարվածները Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Այս մասին փոխանցում է Իրանի ԱԳՆ-ն։

Արաղչին ընդգծել է Իրանի վճռականությունը՝ հատուկ միջոցներ ձեռնարկելու միջուկային սարքավորումների և նյութերի պաշտպանության ուղղությամբ, հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական պատասխան է տալու ագրեսիայի ակտին։

Նախարարը նաև դիմել է գլխավոր տնօրենին՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու համար՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։

Ֆոտո

«Թրամփը ողջ է. Ռուսաստանն առաջ է շարժվում»․ Մեդվեդևը երկու վատ լուր է հայտնել երկվորյակ եղբայրների համար

Շատ ուրախ եմ մեր անձնական և, իհարկե, մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսության համար․ Փաշինյանը՝ Պուտինին

Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Հայաստանի և Պակիստանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանի հարցը, բարձր գնահատել երկկողմ հարաբերությունները

Թրամփի որդին չի բացառել նախագահի պաշտոնում առաջադրվելը

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները. Հայաստանը չի մասնակցում

Հավելյալ գումարի դիմաց՝ սեպտեմբերի 1–ից հնարավոր է՝ վարորդական վկայականի համար «արագացված» քննություն տալ

Իրանը պետք է որդեգրի երկակի ռազմավարություն Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ

Սոչիի օդանավակայանում հետաձգված է ութ չվերթ․ դրանց թվում՝ Երևան մեկնող և Երևանից ժամանող չվերթները

Թուրքիան կշարունակի համբերատար կերպով հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը. էրդողան

Հայաստանն ու Հնդկաստանը մտադիր են ակտիվացնել տրանսպորտային կապերը, ընդլայնել առևտրի ծավալները. դեսպան

Իրանը հայտնել է 12-օրյա պատերազմի ընթացքում 21 իսրայելական ռազմավարական օբյեկտի ոչնչացման մասին

Դիլիջանում վթարի են ենթարկվել Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռները

Կրակոցներ Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմաց գտնվող զբոսայգում. կա զոհ