«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քաղաքացիները գիշերել են Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց: Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում այս պահին բազմաթիվ վրաններ են տեղադրվել։
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո շարժման մասնակիցները երթով հասան Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանությունը թույլ չտվեցին երթը մտնի Դեմիրճյան փողոց, ինչից հետո իրավիճակը մի քանի անգամ խիստ լարված էր։
Իրավիճակը հանդարտվելուց հետո երթը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ արդեն վրաններ են տեղադրվել և քաղաքացիները գիշերն անցկացրել են այնտեղ։
Քաղաքացիները վճռականություն են ցուցաբերում, մարդիկ ինքնաբուխ գալիս են Բաղրամյան, իրար փոխարինում
Բագրատ Սրբազանը հորդորեց առավոտյան իրականացնել խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում։
Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղ առավոտից բոլորին միանալ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում գիշերող քաղաքացիներին։
Քաղաքացիները տաքանում և հագուստներն են չորացնում խարույկի շուրջ։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ ցուցարարները որևէ տեղ չեն գնալու։
Նշենք, որ քիչ առաջ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացիները սկսեցին վրաններ տեղադրել։
Քաղաքացիները սուրճ են հյուրասիրում հավաքի մասնակիցներին և ոստիկաններին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին ու լրագրող Անի Գևորգյանին հաջողվել է անցնել ոստիկանական պատի հակառակ կողմը:
«Ժողովուրդ, ես այստեղ եմ, հրեշտակի թևերով: Ոստիկանապետն ասել է` չի թույլատրելու, իսկ ես անցել եմ»,- նշեց պատգամավորը:
Մանրամասն` տեսանյութում:
Մենք մնալու ենք այստեղ՝ վրանների և մեքենաների մեջ։
Ոստիկանները Դեմիրճյան փողոցն են փակել, մենք՝ Բաղրամյան պողոտան
Ասում են օրը 12000 դրամ նստացնում են մեր հաշվին, ինչքան երկարի՝ այնքան լավ մեզ համար․
Սրբազանը՝ ոստիկանների մասին
Մանրամասները՝ տեսանյութում