Քենիայում 9 մարդ է տուժել ինքնաթիռի վթարի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թեթև ուղևորատար ինքնաթիռում եղել է 50 ուղևոր և անձնակազմի ևս 5 անդամ, չվերթն իրականացվել է Մոմբասա քաղաքի ուղղությամբ

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի Ուիլսոնի օդանավակայանում Silverstone Air ավիաընկերության Fokker 50 ինքնաթիռը թռիչքուղուց դուրս գալուց հետո վթարի է ենթարկվել, որի հետևանքով 9 ուղևոր վնասվածքներ է ստացել: Այս մասին Twitter-ում հայտնել է Silverstone Air-ի պատասխանատու մենեջեր Շեյլա Մութուրին։

Քենիա

«Մենք կարող ենք հաստատել, որ վնասվածքներ ստացած բոլոր ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց և գտնվում են մեր մասնագետների վերահսկողության ներքո»,-ընդգծել է Մութուրին մամուլի ասուլիսի ժամանակ:

Հաղորդվում է, որ թեթև ուղևորատար ինքնաթիռում եղել է 50 ուղևոր և անձնակազմի ևս 5 անդամ։  Չվերթն իրականացվել է Մոմբասա քաղաքի ուղղությամբ։

Քենիայի ավիացիոն  իշխանությունները հետաքննություն են սկսել վթարի պատճառները պարզելու համար։