Իսրայելի Նավաթիմ ավիաբազան Իրանի հասցրած հարվածներից հետո․ BBC․ ՖՈՏՈ

Մանրամասներ
իս

Հրապարակվել են Իսրայելի Նավաթիմ ավիաբազայի վրա Իրանի հասցրած հարվածների հետևանքով առաջացած ավերածությունների արբանյակային լուսանկարները։

Լուսանկարները հրապարակել է BBC-ն։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, գիշերը Իրանի իրականացրած հարձակման հետևանքով շարքից դուրս է եկել Իսրայելի Նավաթիմ ավիաբազան։ 

Տելեգրամյան որոշ ալիքներ փոխանցում են, որ ավիաբազան խոցվել է առնվազն 15 իրանական հրթիռների կողմից։

Իսրայելի հարավում գտնվող ավիաբազան լրջորեն վնասվել է և ներկայում ենթակա չէ շահագործման։ 

Իսկ ինչո ՞վ էր նշանակալի հարձակումը ավիաբազայի վրա։

Այս ավիաբազայից է հասցվել հարվածը Դամասկոսում գտնվող Իրանի հյուպատոսությանը։ Այս բազան, իրականում, ամենակարևոր նշանակության ռազմական օբյեկտներից է Իսրայելի համար․ այստեղ են տեղակայված մի շարք կարևոր էսկադրիլիաներ և հետախուզական կենտրոններ։

աաաաա