Իսրայելի Նավաթիմ ավիաբազան լուրջ վնասներ է կրել Իրանի հարձակման հետևանքով․ Ինչով է այն կարևոր

Մանրամասներ
իսրայել

 

Գիշերը Իրանի իրականացրած հարձակման հետևանքով շարքից դուրս է եկել Իսրայելի Նավաթիմ ավիաբազան։ 

Տելեգրամյան որոշ ալիքներ փոխանցում են, որ ավիաբազան խոցվել է առնվազն 15 իրանական հրթիռների կողմից։

Իսրայելի հարավում գտնվող ավիաբազան լրջորեն վնասվել է և ներկայում ենթակա չէ շահագործման։ 

Իսկ ինչո ՞վ էր նշանակալի հարձակումը ավիաբազայի վրա։

Այս ավիաբազայից է հասցվել հարվածը Դամասկոսում գտնվող Իրանի հյուպատոսությանը։ Այս բազան, իրականում, ամենակարևոր նշանակության ռազմական օբյեկտներից է Իսրայելի համար․ այստեղ են տեղակայված մի շարք կարևոր էսկադրիլիաներ և հետախուզական կենտրոններ։