Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակման գնա. Ռուստամյան

Մանրամասներ
արմեն Ռուստամյան

Եթե էսկալացիայի վտանգ չկա` ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում մեր ժողովրդին պատերազմով, նշում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Պատգամավորը կարծում է, որ Ադրբեջանը կգնա լայնամասշտաբ հարձակման:

«Վերջերս Փաշինյանն այցելել էր սահմանամերձ գոտի, որտեղ պատրաստվում են տարածքներ հանձնել, նա ժողովրդին ահաբեկել էր պատերազմով: Եթե որևէ վտանգ չկա` պետք  չէ ժողովրդին վախեցնել։ Սա շատ հստակ ծրագրված գործընթաց է», -ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան՝ նշել է Ռուստամյանը:

«Երբ Հայաստանից ասվում է, որ այդ տարածքներն իրենցն են, դրանով նրանց հրավիրում ենք այդ տարածքներ մտնել, այդ թվում՝ նաև զորքով»,-հավելել է նա՝ նշելով, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակն է Հայաստանը բերել այն վիճակի, որ կարողություն չունենանք պաշտպանելու մեր նվազագույն  շահերը: